ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՆ Է ՍԻՐԻԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ

12.02.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՈՐՆ Է ՍԻՐԻԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ

Վերջին օրերին Փաշինյանի շուրջ բարձրացավ հերթական աղմուկը՝ կապված Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու հետ: Պե՞տք էր զորախումբ ուղարկել, թե՝ ոչ՝ այդ ամենից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Սա, անշուշտ, խնդրի ամենաէական կողմն է: Սակայն այս օրերի քննարկումները հիմնականում ոչ թե այդ մասին են, այլ նրա, թե ինչպես այդ զորախումբն ուղարկվեց:

Իրան-Հայաստան հարաբերություններ՝ միֆեր եւ իրողություններ (Մաս 5-րդ)

 

ԲԱՅՑ ԻՆՉՈՒ ԳԱՂՏՆԻ

Այսպես, ակտիվ քննարկման փուլում է հարցը, թե ինչքանով է ՀՀ օրենսդրությանը համապատասխանում Սիրիա հայաստանյան զորախումբ ուղարկելը (ինչքան էլ որ այն կոչվի հումանիտար առաքելություն, սակայն երբ խումբն ուղարկել է ՀՀ ՊՆ-ն, ապա անկախ նրանից, որ դրա կազմում բժիշկներ, կամավորներ են, այն զինվորականների խումբ է՝ զորախումբ): Բանն այն է, որ ինչ-որ երկրի տարածք զինվորականներ ուղարկել միջազգային օրենսդրությամբ թույլատրելի է երկու դեպքում՝ այդ երկրի խնդրանքով կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: Երկրորդ տարբերակը, հասկանալի է, այս դեպքում չկա: Գոնե պաշտոնապես ներկայացված չէ նաեւ Սիրիայի իշխանությունների խնդրանքը Հայաստանին՝ ուղարկել զորախումբ: Ավելին, դրա հետ կապված լուրջ հակասություն կա. եթե ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ առաքելության ուղարկելու որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով նաեւ «սիրիական կողմի գրավոր խնդրանքները», ապա ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հավաստիացնում է, որ սիրիական կողմի հետ պայմանավորվածությունը «բանավոր մակարդակում է եղել»: Ընդ որում, իր նման հայտարարությամբ վարչապետի խոսնակը կարող է լուրջ խնդիր ստեղծել պետության համար, քանի որ «բանավոր մակարդակում» զորախմբի տեղակայման մասին պայմանավորվելն իրավաբանորեն առ ոչինչ է, այսինքն, եթե ՊՆ-ի ասած` «գրավոր խնդրանքների» հիմնավորումը չներկայացվի, ապա կնշանակի, որ մեր Զինված ուժերի խմբավրորումը Սիրիա է մտել միջազգային իրավունքի խախտմամբ, ինչը, ի դեպ, ներխուժում է, ագրեսիա, այսինքն՝ Սիրիան կարող է համարել, որ Հայաստանը հետպատերազմական դրության մեջ էՍակայն բանը հազիվ թե այս ծայրահեղությանը հասնի. պարզ է, որ հայկական զորախումբը Սիրիա է մեկնել ՌԴ ՊՆ-ի հետ համագործակցությամբ, այսինքն, եթե պետք եղավ սրա տակ հանգիստ կարող է դրվել սիրիական կառավարության օգնության խնդրանքը, անգամ՝ ասենք, անցած տարվա հունիսով կամ օգոստոսով թվագրված: Առավել եւս, որ առանց ռուսների էլ Սիրիան ուրախությամբ նման խնդրագիր կտար. ի վերջո, նման համագործակցությունը եւ թեկուզեւ փոքրիկ, սակայն օգնությունն առաջին հերթին քաղաքական նկատառումներով հենց Դամասկոսին է պետքԱրդյունքում, առաջին պլանում ոչ թե օրինականության խնդիրն է, այլ հետեւյալ հարցադրումը՝ ինչու ՀՀ իշխանությունները մինչեւ վերջին պահը այդ ակցիան խիստ գաղտնի պահեցին: Այն աստիճան, որ անգամ կանխավ այն օրինականացնելը (դա դժվար չէր, սակայն կարող էր վաղաժամկետ բացահայտել ակցիան) մի կողմ թողեցին՝ գնալով լուրջ խախտման: Չնայած, այս հարցադրման պատասխանը դժվար չէ տեսնել: Այն, որ զորախմբի գործուղումը ԱՄՆ-ից հսկայական բացասական ռեակցիա է սպասելի դարձնելու, դժվար չէ ենթադրել: Բավական է միայն հիշել, թե Բոլթոնը հայաստանյան այցի ժամանակ ինչ սպառնալի ակնարկներ հնչեցրեց՝ սիրիական այս նախաձեռնության հետ կապված: Չնայած` անգամ ԱՄՆ-ից սպասվող նման ռեակցիայի պատճառով առաքելությունը խիստ գաղտնի պահելն անիմաստ էր. մեկ է, այդ մասին մեկ օր շուտ, թե մեկ օր ուշ՝ իմացվելու էր, եւ այդ ռեակցիան կլինի: Ընդ որում, միգուցե ավելի կոշտ, եթե Վաշինգտոնն այս քայլը համարի իր թիկունքում եւ իրեն մոլորեցնելով կնքված գործարք: Ու եթե անգամ այս հնարավոր հանգամանքը հաշվի առնելով՝ փաշինյանական իշխանությունը գնաց նման «սյուրպրիզի», ապա ավելի տրամաբանական տեսք է ստանում մեր արժանահավատ աղբյուրի հետեւյալ տեսակետը: Իշխանական վերնախավն այդ գաղտնիությանը գնաց՝ հաշվի առնելով, որ բացի ամերիկյան ցուցադրական սպառնալիքներից, կար նաեւ «Բ» պլանը, եթե, այնուամենայնիվ, զորախումբ ուղարկելու որոշումը կայացվեր: Այն է՝ նաեւ հայաստանյան հայտնի «գունավոր էլեմենտների» ներգրավմամբ նախապատրաստված էին մինչեւ իսկ օդանավակայանների շրջապատմամբ ուղեկցվող բուռն, աղմկոտ գործողությունների մի ամբողջ սցենար, որը գործի կդրվեր՝ զորախումբ ուղարկելու որոշումը հայտնի դառնալուն պես: Այդ ամենը կարող էր զորախմբի ուղարկման հարցում խնդիրներ ստեղծել, միգուցե նաեւ՝ ձախողում: Իսկ ահա Մոսկվայում դրանից կարող էին այն կարծիքը կազմել, որ Փաշինյանն ինքն է «տակից» այդ բողոքի ալիքը սարքել՝ այդ կերպ զորախումբն ուղարկելուց խուսափելու համար: Դրա համար էլ, ըստ աղբյուրի, մշակվեց նման գաղտնիության պայմաններում զորախումբն ուղարկելու մի ամբողջ գործողություն: Ճիշտ է, նաեւ այս տարբերակից սպասվող աղմուկի մեծ հավանականությունը գիտակցելով, սակայն սա համարվում էր ավելի «մարսելի», քան կառավարությունում եւ ԱԺ-ում քննարկումներից հետո զորախումբ ուղարկելու տարբերակը:

Մոսկվան եւ Անկարան հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ իրենց հարգանքը․ Լավրով

 

ՍՈՐՈՍԱԲՈԼԹՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ

Բայց նկատենք՝ ներկայացվածը Սիրիա զորախումբ ուղարկելու պատմության ընդամենը տակտիկական կողմն է, եւ կա նաեւ ամենակարեւորը՝ ստրատեգիականը: Այսինքն, այնուամենայնիվ՝ ինչո՞ւ Փաշինյանը տեւական ձգձգումներից հետո, այնուամենայնիվ, գնաց այս քայլին: Ասենք, այստեղ էլ ինչ-որ գերբարդ հաշվարկների խնդիր չկա. իրավիճակը բավականին պարզ է: Դեռ անցած տարվանից սկսած` քանիցս առիթ ունեցել ենք խոսել այն մասին, որ Մոսկվան, մեղմ ասած, վերապահումներով է վերաբերվում հայ-ռուսական բարեկամությունը նոր գագաթնակետերի տանելու Փաշինյանի խոստումներին՝ խոսքի փոխարեն սպասելով գործնական քայլեր: Նման քայլերից մեկն էլ հենց այս զորախմբի թեման էր: Գործնական տեսանկյունից՝ իրականում ՌԴ-ի համար ինչ-որ արտառոց նշանակություն չունի ինչպես հայաստանյան այս փոքրիկ խմբի ներկայությունը, խոշոր հաշվով նաեւ այդ խմբի միջոցով Հայաստանի դրոշի տեղակայումը Սիրիայում: Առավել եւս այն պահին, երբ սիրիական հակամարտության ելքը միանգամայն հստակ է: Նաեւ ԱՄՆ-ի համար նույն գործնական տեսանկյունից էական հանգամանք չէ՝ մի քանի հայ մասնագետներ Սիրիայո՞ւմ են, թե՝ ոչ, առավել եւս, երբ Վաշինգտոնը պատրաստվում է իր զորքերը հանել այնտեղից: Իրականում խնդիրն աշխարհաքաղաքական հարթությունում է. սիրիական գլոբալ հակամարտությունում Հայաստանը ո՞ր դիրքում կֆիքսի իրեն՝ Մոսկվայի, Թեհրանի եւ ամերիկացիների այդքան չսիրած Ասադի կողքի՞ն, թե՝ Վաշինգտոնի: Իսկ դա բավականին միանշանակ ինդիկատոր է այն հարցում, թե առհասարակ իշխանափոխությունից հետո Հայաստանն աշխարհաքաղաքական ո՞ր դիրքում է իրեն տեսնումՆկատենք նաեւ, որ այս քայլն ամենեւին էլ միայն պաշտոնական Վաշինգտոնի խանդը չի առաջացնելու: Այն, որ վերջին ժամանակներս Սորոսը ստիպված էր անձամբ ներգրավել Փաշինյանին` «տակից» սպառնալու գործընթացի մեջ, պարզ ակնարկ էր, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի նկատմամբ ծայրահեղ ընդդիմադիր սուպերլիբերալ թեւը միգուցեեւ Սպիտակ տնից էլ ավելի ծանր է տանում Մոսկվայի ուղղությամբ Փաշինյանի նման վոյաժները: Եվ դա էլ կարելի է հասկանալ: Իր հայտնի թվիթերյան գրառմանը կից Սորոսը նաեւ հղում էր կատարել ակնհայտորեն իր «արտադրանքներից» մեկին՝ «Ինչպես կարող է Միացյալ Նահանգները աջակցել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» վերնագրով անգլալեզու հոդվածին, որը միանգամայն պարզ ցույց էր տալիս, թե սուպերլիբերալ համակարգն ինչ ակնկալիքներ ուներ Հայաստանից: Մանրամասները մի կողմ թողնելով ¥հոդվածի թարգմանությունը ներկայացված է «Iravunk.com»-ում), կարող ենք միայն ֆիքսել, որ դա, ըստ էության, տարաբնույթ սորոսների կողմից Հայաստանի կառավարման խորքային ծրագիր է, որին պատրաստվում էին հասնել «հեղափոխական իշխանությունների» եւ անհնազանդություն թույլ չտալու համար նրանց «գլխին կախված» տարաբնույթ հայտնի հ/կ-ների, իրավապաշտպանների եւ այլ «գունավոր» գրոհային մեխանիզմների միջոցով: Իմաստն էլ նույնն է, ինչպես ամենուր՝ Հայաստանին ծայրահեղ հակառուսական դաշտ տանելը: Ու ինչ հիասթափություն, երբ այս բոլոր հույսերից հետո մտածում ես, որ ուզածիդ հասել ես, ու մեկ էլ Փաշինյանը ոչ թե պարզապես ռուսների հետ բարեկամությունից է խոսում, այլ Մոսկվայի հետ միասին Հայաստանի դրոշը տանում, տեղադրում է սորոսական համակարգի ամենաատելի մարդկանցից մեկի՝ Ասադի կողքին... Չէ, հազիվ թե սա անպատասխան մնաԻհարկե, կարելի է նաեւ հասկանալ, թե ինչու Փաշինյանը գնաց իրեն արեւմտյան բոլոր հիմնական օղակների աչքից գցող այս քայլին: Այն, որ աշխարհաքաղաքական դիրքի փոփոխությունը միանգամից անլուծելի էր դարձնելու Հայաստանի անվտանգության հարցը, բոլորն են հասկանում: Իհարկե, հակառակը պնդողներ էլ կան, սակայն հիմնականում նրանք, ովքեր այդ հարցին նայում են Արեւմուտքից ստացած փողերի եւ վտանգի պահին Արեւմուտքում հարմարավետորեն տեղավորվելու պրիզմայից: Պետք է գար նաեւ այն պահը, երբ Փաշինյանը եւս, արդեն որպես վարչապետ, այսինքն՝ Հայաստանի անվտանգության ապահովողի դիրքերից գործնական քայլերով ցույց տար իր աշխարհաքաղաքական դիրքը, եւ նա էլ, վերջին գործողություններով ռուսական ինքնաթիռներ, ավտոմատներ գնելով եւ հիմա էլ Սիրիա զորախումբ ուղարկելով, փորձում է այդ դիրքը ցույց տալ: Անսպասելի ոչինչ...

«Ապրիլի 30-ի դրությամբ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացված ռազմական հարվածների քանակը կազմում է 8 նման գործողություն».փորձագետ

Բայց այս ամենով հանդերձ, եթե հաստատվի ներկայացված վարկածը, որ ՀՀ զինված ուժերը, այն էլ՝ դրսում օգտագործվում են ընդամենը վարչակազմի քաղաքական նախապատվություններն ապացուցելու կամ այդ կարգի ինչ-ինչ նպատակների համար, այն էլ՝ կատարյալ օրենսդրական անհարթությունների եւ պետական մի շարք ինստիտուտները շրջանցելու միջոցով, դա այն լրջագույն խնդիրը կդառնա, որի համար հետագայում դեռ շատ ենք փոշմանելու:

«ՍԻՐԻԱՆ ԼՈՒՌ ՉԻ ՆԱՅԵԼՈՒ, ՈՐ ՈՐԵՎԷ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ ՓՈՐՁԻ ԽԱՆԳԱՐԵԼ ԵՐԿՐԻ ԱՆԴՈՐՐԸ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ԲԱՔՈՒՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

2019թ. ընթացքում արցախյան խնդրի կարգավորման մասին հերթական հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Եվ ահա, թե նա ինչպես է տեսնում այդ կարգավորումը. «Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիման վրա` իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում...»: Իսկ իր լավատեսությունը Մամեդյարովը բացատրում է այսպես. «Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ զրույցները, ինչպես նաեւ իմ հայ գործընկերոջ հետ չորս հանդիպում  ստեղծում են բանակցային գործընթացի առաջխաղացման համար որոշակի հիմքեր...»:

ՍԻՐԻԱԿԱՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒՄԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Սա, ըստ էության, կարելի է նաեւ Արցախի հետ կապված Փաշինյանի վերջին հայտարարությունների պատասխանը համարել: Հիշեցնենք, Փաշինյանն այդ հայտարարությամբ նորից առաջ քաշեց բանակցություններին Արցախի մասնակցության հարցը, նաեւ, որ կսպասի Ադրբեջանի՝ փոխզիջման պատրաստականության մասին հայտարարություններինԵվ ահա պատասխանը՝ ոչ մի փոխզիջում, Ադրբեջանը շարունակում է ողջ Արցախը համարել իրենը՝ պահանջելով հայկական ուժերի դուրսբերումը: Ճիշտ է, նաեւ հղում անելով Ալիեւ-Փաշինյան եւ Մամեդյարով-Մնացականյան հանդիպումների վրա եւ ակնարկելով, որ իրենց պատկերացրած տեսքով առաջընթացի հույսերը բխում են դրանցից, սակայն լավատեսորեն ընդունենք, որ սա Մամեդյարովի կողմից սովորական դիվանագիտական հնարք է: Սակայն իրողությունն այս պահին այն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արցախյան խնդրի հետ կապված նորից պաշտոնապես ներկայացնում են իրարից 180 աստիճանով տարբերվող դիրքորոշում: Եվ մի կողմ թողնելով, թե այդ դեպքում ուր կմնա, արտգործնախարարների ասած, «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» գործընթացը, ֆիքսենք միայն, որ նման իրավիճակում բանակցություններին միայն խորը ճգնաժամ կարող է սպասել: Իսկ նման ճգնաժամը, չմոռանանք, ՀՀ ԱԳ նախարարը վերջերս «կատաստրոֆա» էր համարել:

ՍԻՐԻԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԵԼԸ ԽԱՅՏԱՌԱԿԵՑ ՊԵՆՏԱԳՈՆԻՆ, ԲԱՅՑ ՕԳՈՒՏ ԷՐ ԹՐԱՄՓԻՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА