o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՅԱՆՔ ՆԻԿՈԼԻ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

12.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՅԱՆՔ ՆԻԿՈԼԻ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Աչքներս լույս` մարտի 23-ին Նիկոլը նշանակել է «հեղափոխական շաբաթօրյակ»: Այդ մասին նա հայտարարել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին: Մի տեսակ բոլշեւիկաբար ստացվեց եւ հիշեցրեց լենինյան շաբաթօրյակները:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ՔՊCC-Ը ՊԱՌԱԿՏՎՈ՞ՒՄ Է

Ընդ որում, վոժդը չմոռացավ վատաբանել նախորդ իշխանության օրոք կազմակերպված շաբաթօրյակները. «Մենք համոզվեցինք, որ հանրապետության տարբեր հատվածներում պարզապես աղբը շատ դեպքերում տեսախցիկների առաջ հավաքվել է եւ տեղափոխվել տեսախցիկներից հեռու ինչ-որ վայր: Ես հասկանում եմ, որ այս հարցում ենթակառուցվածքների պակաս կա, բայց մենք պետք է պայմանավորվենք, որ այս շաբաթօրյակը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով, որպեսզի աղբը մի տեղից մի ուրիշ տեղ չտեղափոխենք, այլ կարողանանք իսկապես դրա արդյունքում հասնել զգալի սանիտարական վիճակի: Սա շատ կարեւոր ծրագիր է, եւ մեր կառավարությունը որդեգրել է Հայաստանն էկոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու քաղաքականություն, որը ենթադրում է ոչ միայն էկոլոգիական համապատասխանություն բնապահպանական չափանիշներին, ինչը չափազանց կարեւոր է, այլեւ պետք է կենցաղային մակարդակից այս խնդիրը կարողանանք լուծել»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

Մի տեսակ անհավատալի է հնչում, որ հեղափոխական ճանապարհով ազատ եւ հպարտ քաղաքացիները միանգամից կդառնան մաքրասեր եւ աղբի հանդեպ անհանդուրժող: Առավել եւս, որ, օրինակ, Աբովյանի «Պարտեզ» ռեստորանում ընթացած «մարտերի» հետքերով, որ ակնհայտ միջօլիգարխիկ «ռազբորկայիե հատկանիշներն ունեին, մեր քաջարի ոստիկանները չեն շտապում դիպչել օլիգարխներին: Ու առանձնապես ջանասիրություն չի երեւում  տարբեր բանդաների դեմ պայքարում: Դե, իրավապահներն ավելի կարեւոր գործ ունեն` հարցաքննությունների քարշ տալ այն մարդկանց, ովքեր Ֆեյսբուք սոցիալական ցանցում Նիկոլի թանին թթու են ասում: Համ էլ վոժդը հայտարարել է չէ, որ երկրում չկա ո՛չ օլիգարխիա, ո՛չ կոռուպցիա: Ու ինչի մասին ասես նրա ելույթները կլսենք, բայց դժվար թե «Պարտեզում» տեղի ունեցած խայտառակության մասին որեւէ բան կհնչի: Ի դեպ, միայն շաբաթօրյակներով չի սահմանափակվում Նիկոլի թիմի նմանությունը 1920-30-ականների բոլշեւիկներին: Ներսում ինտրիգները, իրար վրա մատնագրեր գրելը նորություն չէ, ընդ որում` կողմերը իրար ռմբակոծում են Նիկոլի արված մեջբերումներով, հաճախ տեսանյութի հատվածի տեսքով: Եվ քանի որ Նիկոլի մի ելույթը մյուսի հետ չի բռնում, ցանկացած ճաշակի մեջբերում կարելի է ճարելԲայց ահա թիմի ներսում ի հայտ եկան հակասություններ, որոնք արդեն քաղաքական բնույթի են: Դեռ օրեր առաջ պատգամավոր Արման Բոշյանը զգուշությամբ սկսեց «հակա» բաներ խոսել: Իսկ այս կիրակի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կոշտ արտահայտվեց տխրահռչակ Լյովիկ Զուրաբյանի` «Թուրան» գործակալությանը տված կապիտուլյանտական հարցազրույցի առնչությամբ: Եվ անմիջապես ենթարկվեց տարատեսակ հողատուների մեծածավալ գրոհի: Հետագայում այդ բախումը շարունակվեց արդեն ավելի կոշտ արտահայտություններով, ու ակնհայտ դարձավ, որ ՔՊ-ՀԱԿ հարաբերություններում ճաքերի գոյացումը փաստ է: Բայց Արցախի հարցում հակասություններ կան եւ ՔՊ-ի ներսում, ու դրանք գնալով խորանում են, եւ անխուսափելիորեն «խաղաղության պատրաստվողների» եւ «ոչմիթիզհողականների» բախումը կարող է միայն խորանալ: Ու դրան նպաստողն այն է, որ բոլորը ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում, զգում են, որ Նիկոլի դիրքերը երերում են:Իշխող կուսակցության ներսում հակասությունների մի շերտ եւս ի հայտ եկավ: Այսպես, պատգամավոր Էդգար Առաքելյանը անդրադարձավ այն խայտառակ փաստին, որ Ամանորի գիշերը զինծառայողի զոհվելու փաստը կոծկվել է, եւ անհանդուրժելի որակեց հետհեղափոխական Հայաստանում այնպիսի բաներ անելը, ինչը նախահեղափոխական Հայաստանում արդեն չկար: Նա անդրադարձավ նաեւ ֆեյսբուքյան գրառումների համար մարդկանց հարցաքննությունների քարշ տալու ամոթալի պրակտիկային: Ու դա չպետք է ընկալվի զուտ որպես ներկուսակցական կառուցողական քննադատություն: Զորօրինակ, զինծառայողի մահը կոծկելը ակնհայտորեն ծառայում էր այն առասպելի պահպանմանը, իբր Նիկոլի եւ Ալիեւի վերելակային զրույցի շնորհիվ առաջնագծում մահեր այլեւս չեն լինում: Ու թերեւս դրանով պետք է բացատրել նաեւ այն, որ քրգործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով, այն պարագայում, որ զոհված պայմանագրային զինծառայողը  երեք երեխաների հայր է, ու առավել եւս, տարօրինակ է ինքնասպանությունը հենց Ամանորի գիշերով

Նիկոլի վեց վախերը

ՆՈՐ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ԵՂԻ՞Ր ՊԱՏՐԱՍՏ

Ի դեպ, որ թրաշամանուկների հանդեպ բացասական տրամադրություններն աճում են գլորվող ձնագնդի արագությամբ, երեւում է այն պարզ փաստից, թե ինչպես նույն սոցցանցերում անասելի աղմուկ բարձրացավ այն լուսանկարի առնչությամբ, ուր երեւում է, որ զոհվածների հուշարձան Արցախում այցելած ԱԺ նախագահի կնոջ գլխավերեւում  թիկնապահը անձրեւանոց է պահում: Այդպիսի առանձնապես ոչ խոշոր դետալների հանդեպ հանրային աչառու ուշադրությունը վկայում է, որ եթե հանկարծ թրաշամանուկ պաշտոնյաների մոտ հայտնաբերվի կոռուպցիայի թեկուզ փոքր դեպք, հանրային կարծիքն ուղղակի պայթելու էՈւ, բնականաբար, այդ նոր շատ հավանական իշխանափոխությանը պատրաստվում են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ուժերը: Մի մասը զբաղված են բավականին թափով քաղաքական գովազդով եւ ինքնագովազդով, մյուս մասը առայժմ ստվերում են, եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը հիմնականում շրջանառվում է շշուկների եւ բամբասանքի տեսքովԱնկասկած, սեփական սցենարներն ունեն եւ գերտերությունների մայրաքաղաքներում: Բայց առանց սցենար չեն մնացել եւ անդրազգային կառույցները, մասնավորապես` Սորոսը: Այսպես, Սորոսի հռչակավոր գրառմանը կից հրապարակվել էր «Ինչպես կարող է Միացյալ Նահանգները աջակցել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» վերնագրով անգլերեն հոդված, ուր պարզ երեւում է, որ խոսքը Հայաստանի արտաքին կառավարումն իրականացնելու ծրագրի մասին է: Հոդվածն ամբողջովին կարելի է հայերեն թարգմանությամբ տեսնել iravunk.com կայքում, իսկ մենք սահմանափակվենք սոսկ որոշակի մեջբերումներով: Այսպես, ուշադրություն դարձնենք, որ, ըստ էության, գործադիր իշխանության բոլոր ճյուղերին սորոսականները պատրաստվում են կցել ՀԿ-ներ, որոնց հետ քննարկումների արդյունքները պետք է հաշվետվության տեսքով հրապարակվեն ամիսը մեկ: Այսինքն` սորոսենք մտադիր են յուրահատուկ անդրազգային «քաղբյուրո» կարգել գործադիր իշխանության գլխին: Իսկ հիմա` մեջբերում, որից ընթերցողների մազերը կարող են բիզ-բիզ կանգնել. «Կոռուպցիայով լցված այս միջավայրից դուրս գալուց հետո Հայաստանի քաղաքացիական ծառայողների նոր դասը արտաքին օժանդակության կարիք կունենա: ԱՄՆ-ի իրավապահ մարմինների մասնագետները կարող են Հայաստանի կառավարությանը խորհրդատվություն տրամադրել` իրավական գործընթացների եւ բարեփոխումների վերաբերյալ, որոնք կնվազեցնեն շահերի բախման մակարդակը` ընդհանուր առմամբ քաղաքացիական ծառայության բարեխղճությունն ամրապնդելիս»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՋԵՐՄՈՑ

Այսինքն` սորոսականների ծրագրի յուրաքանչյուր կետն առանձին վերցված բավարար է ՀՀ ինքնիշխանությունը գերեզմանելու համար: Այնպես որ, Նիկոլի վարչապետությունից հետո կառավարման լծակները սխալ ձեռքերում չհայտնվելու համար անհրաժեշտ է ե՛ւ քաղաքական ուժերի, ե՛ւ հանրության աչալուրջ ուշադրությունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА