ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ստիպել ինքդ քեզ հրաժարվել անառողջ սննդից. գիտնականներն անսպասելի միջոց են առաջարկել

12.02.2019 11:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպես ստիպել ինքդ քեզ հրաժարվել անառողջ սննդից. գիտնականներն անսպասելի միջոց են առաջարկել

Եթե ցանկանում եք դադարել անառողջ սնունդ ցանկանալ, ապա պետք է ընդամենը ֆիզիկական վարժություններ անեք, պնդում են University of Texas at Austin-ի գիտնականները: Նրանք հայտնաբերել են, որ  սպորտի կանոնավոր պարապմունքները կապված են սնվելու սովորության բարելավման հետ:

ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՏՔԵՐԻՑ

International Journal of Obesity-ում հրապարակված նոր հետազոտությանը University of Houston и University of Alabama at Birmingham-ից մասնակցել է 2680 ուսանող: Նրանցից ոչ ոք կանոնավոր սպորտով չէր զբաղվում եւ դիետայի չէր հետեւում:

Փորձի շրջանակում նրանք 15 շաբաթ շարունակ, շաբաթը երեք անգամ, օրական 30 րոպե սկսել են աերոբիկայով զբաղվել, ինչպես նաեւ նրանց հատուկ կարգադրել են չփոխել սննդակարգը եւ ուտել այն, ինչ ցանկանում են:

Պարզվել է, որ մի քանի շաբաթվա մարզումներից հետո փորձի մասնակիցները, որոնք նախկինում սակավաշարժ էին, ընտրել են օգտակար սննդամթերքներ (անյուղ միս, մրգեր եւ բանջարեղեն), մինչդեռ տապակած հավի, գազավորված ջրի եւ այլ անառողջ սննդի նկատմամբ ձգտումը նվազել է:

Այսպիսով, թեեւ փորձի մասնակիցները չէին ձգտում փոխել իրենց սննդակարգը, փոփոխություններ այնուամենայնիվ տեղի էին ունեցել՝ ֆիզիկական վարժությունների շնորհիվ:

Նախկինում արված մի շարք հետազոտությունների համաձայն՝ չափավոր ֆիզիկական բեռնվածությունը դոֆամինի մակարդակի փոփոխության հաշվին կարող է  նվազեցնել մեծ քանակությամբ կենդանական յուղեր պարունակող սննդի նախընտրությունը: Մի քանի հետազոտություններ ապացուցել են  նաեւ վարժությունների ինտենսիվության եւ օրգանիզմում ախորժակը կարգավորող հորմոնների միջեւ փոխադարձ կապը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА