ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիտալի Բալասանյանը՝ ընդդիմությունից իշխանության «ժառանգո՞րդ»․ «Հրապարակ»

12.02.2019 11:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վիտալի Բալասանյանը՝ ընդդիմությունից իշխանության «ժառանգո՞րդ»․ «Հրապարակ»

 «Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը 2020թ․ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում։ Նա առաջիկա օրերին կոնսուլտացիաներ է սկսելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների հետ։ Մասնակցել է Արցախի 2012թ․ նախագահական, ապա 2015թ․ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիրի կարգավիճակում։

Հայկ Մարությանը թիկնապահներ չունի.անգամ մեքենան է ինքը վարում.«Հրապարակ»

Չի բացառվում, որ այս անգամ դառնա գործող իշխանության «ժառանգորդը»։ Արդեն իսկ պայքարի մեջ են մտել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով համարվում է ՀՀ իշխանությունների ֆավորիտը, ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանը, ով եւս քաղաքական կոնսուլտացիաների փուլ է սկսել՝ ոչ հրապարակային, ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը եւ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ում դեպքում սահմանադրական արգելք կա՝ 10 տարվա մշտական բնակության ցենզը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА