КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 16. 02. 2019 : :
«Այս նոր իշխանությունների օրոք է, որ անաստվածների, այլազան աղանդավորների, նեո-բոլշեւիկների, ԼԳԲՏ-ի կողմնակիցների, լիբերալների, եկեղեցու թշնամիների եւ առհասարակ կյանքում խեղկատակների համախմբումով է, որ թիրախ է դարձել Հայի միտքը, հոգին, արյունը, մորթը, միսը եւ էությունը կազմած Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին», - նշում է ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ եւ մի քանի նշումներ կատարում:
«Վերը նշված խմբերը, բոլորը միասին վերցրած, մի փոքր աննշան հատվածն են մեր ազգի, որոնք այսօր ճնշման տակ են պահում մեր ազգին մեծամասնությանը կազմող Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին իր բոլոր աթոռներով։
- Նրանք մոռանում են, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցին մեր բովանդակ ազգի գերակշիռ հավատքն է, եւ Հայաստանից դուրս հայություն կա, որ մեր ազգի թվային գերակշռող մասն է։ Սփյուռքահայությունը տեսնում է ձեր նոր ստալինաձեւ հալածանքը Ս. Եկեղեցու դեմ։
-Եկեղեցին իր ամբողջ գոյության ընթացքում պահել է մեր ազգը ուծացման, կորստի եւ այլազգի լինելու դեմ, եւ եթե այսօր Եկեղեցու դեմ Քրիստոս հայհոյող, հայերեն լեզվով հաչող մարդիկ կան, նրանք բոլորն էլ պարտական են 17 դար Եկեղեցու անուրանալի դերակատարությանը։
-Սփյուռքում տեսնում ենք Եկեղեցու դեմ տակավին սասկացող հալածանքը Հայաստանում, ու ասեմ, սա ձեր վրա, (կույր ձեւացող, բայց լռելյայն քաջալերող կառավարություն) թանկ է նստելու, ե՛ւ ժողովուրդի կողմից որին խաբել եք, ե՛ւ պատմության առաջ:
- Դուք այո՛, կարող եք ժամանակավորապէս իշխել, հալածել Ս. Եկեղեցին, նրա զինվորյալ հոգեւորականությանը, ժողովրդին, ծաղրել հավատքը, ծաղրել «Հայր Մեր»-ը, ոտնատակ առնել Աստվածաշունչը, դառնալ նորօրյա նեռերը եւ հակաքրիստոսները։ Բայց դուք բոլորդ Սուրբ Հոգու դեմ մեղանչող վայրահաչողներդ պիտի տեսնեք ձեր աչքերով Եկեղեցու հզորացումը եւ հաղթանակը մեր Հայ ազգին ամեն բնագավառում։ Ո՛չ դուք, եւ ո՛չ մեկ հեթանոս, անհավատ, պղծախոս, անաստված կարող է դեմ դնել Սուրբ Հոգուն։
Եվ վերջապես՝
-13 ամիս առաջ, (ընթերցողներս լավ կհիշեն), ձեր մասին կատարյալ նույնացում կատարեցի Քրիստոսի խոսքերով. «որ մեր սրբությունը «ձեր նմաններին» չտանք ու մարգարիտները «ձեր նմանների» առաջ չգցենք»։ Այդ օրերին շատ ցավոք, մի քանի կարճատեսների կողմից ինձ դատապարտող ձայներ լսվեցին… ու նրանց համար առավել եւս ցավոք ի հայտ եկավ, ու պատմության անիվը փաստեց, որ ի՛նչ որ ասել էի ձեր՝ Քրիստոսի թշնամիներիդ մասին, հի՛մնովին ճիշտ էր...։
Բայց դուք պիտի իմանաք մի պարզ ճշմարտություն... դուք անցնելու եք պատմության աղբանոցը։ Ավարայրները չեն ավարտել, եւ հոգեւոր սարդարապատներ կան, որոնցում ջախջախվելու են ամեն անհավատ ու հավատքի թշնամի, որ կընկնի Քրիստոսի հավիտենական վեմի վրա», - ընդգծում է հոգեւորականը: