ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Զարմացած եմ մշակույթի մեր գործիչների անտարբեր, կրավորական կեցվածքով»

12.02.2019 03:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
​​​​​​​«Զարմացած եմ մշակույթի մեր գործիչների անտարբեր, կրավորական կեցվածքով»

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումներն ավարտվել են եւ Կառավարությունն այլեւս բաղկացած կլինի 12 նախարարությունից: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշում է. «Թեպետ նման արդյունքը միանգամայն սպասելի էր (արդեն նկատելի է, որ կուլիսներում կայացրած որոշումները որպես կանոն չեն փոփոխվում), այդուհանդերձ ես հույս ունեի, որ մշակույթի նախարարության վերաբերյալ մոտեցումը կփոխվեր, քանի որ անվիճելի է, որ հայ բազմադարյա քրիստոնեական մշակույթը միջազային հանրությանը լավագույնս ներկայանալու մեր այցեքարտն է: Այն (մշակույթը) հանդիսանում է նաեւ ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչը: Ես այդ խնդրին անդրադարձել եմ իմ «Բանակը մեր սուրն է, իսկ մշակույթը՝ մեր վահանը» հոդվածում: Ցավում եմ, որ Կառավարությունը չկարեւորեց պետականաշինության ավանդույթների ձեւավորևման գործում այդ համակարգաստեղծ գործոնի դերը: Համոզված եմ՝ հետագա զարգացումները ցույց կտան իմ այս մոտեցման ճշմարատացիությունը: Մեկ հանգամանք եւս՝ անկեղծ ասած, ես զարմացած եմ մշակույթի մեր գործիչների անտարբեր, կրավորական կեցվածքով: Դա մտորելու տեղիք է տալիս»:

«Թուրքիան, Ադրբեջանը մեզնից մշակույթ են գողանում, իսկ մենք միտումնավոր իջեցնում ենք մեր մշակույթի ստատուսը»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА