o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծրագրային դրույթների անորոշությունը կառավարության լավագույն հնարավորությունն է»

12.02.2019 02:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ծրագրային դրույթների անորոշությունը կառավարության լավագույն հնարավորությունն է»

ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ  կառավարության ծրագրի բովանդակության վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելուց հետո՝  կիսվել է նաեւ ծրագրային ցուցանիշերի վերաբերյալ իր պատկերացումներով (ի դեպ, ընդգծել է, որ այս հայեցակարգային դրույթներով ինքն առաջնորդվել է միշտ՝ Կառավարության ծրագերի քննարկումների ժամանակ):

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

«Կառավարության ներկայացուցիչները (փոխվարչապետը) հայտարարում է, որ ցուցանիշերը կմշակվեն ոլորտային ծրագերի մշակման ընթացքում: Ուստի՝ նման ցուցանիշերի կարիք ծրագիրն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ է Կառավարությունը խուսափում այդ ցուցանիշերը ԱԺ ներկայացնելուց: Չէ՞ որ Ազգային ժողովի կողմից հաստատված ակտը իրավական, հետեւաբար եւ քաղաքական, ավելի բարձր ուժ ունի, քան Կառավարոթյան որոշմամբ ընդունված փաստաթուղթը: Մի՞թե կառավարությունը չի գիտակցում դա: Հետեւաբար կամ կառավարության մասնագիտական կարողությունները չեն բավարարում, կամ նա խուսափում է վերահսկողությունից, իսկ ծրագրային դրույթների անորոշությունը վերջինիս լավագույն հնարավորությունն է», - նշում է Խ. Հարությունյանը:

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, որ ավելի հավանական է երկրորդ տարբերակը, ինչը եւ առաջացրել է, այդ թվում նաեւ, հեղափոխության կողմնակիցներից շատերի մոտ հիասթափություն, քանի որ, նրանց կարծիքով, նման վարքագիծը որեւէ կերպ համատեղելի չէ այն կարգախոսներին, որոնցով իրականացվեց թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը. «Այս հանգամանքները խոսում են այն մասին, որ Կառավարության ծրագիրը պետք է պարունակի ռազմավարական նշանակության նպատակների իրականացման չափելի ամփոփ ցուցանիշեր (ի լրումն եղածների օրինակ, գիտության եւ կրթության ծախսերի կշիռը ՀՆԱ-ում ՝ տարեկան դինամիկայով եւ ծրագրի ավարտին, հարկեր/ՀՆԱ, բյուջետային մուտքեր/ՀՆԱ, պետական աշխատողների աշխատավարձ/ բյուջետային ծախսեր, գործազրկության դինամիկան եւ վերջնական կանխորոշումը ծրագրի ավարտին, տնտեսության կառուցվածքի ուրվագիծը (ՀՆԱ-ի ցանկալի կառուցվածքը) եւ ոլորտային առաջնահերթությունները, նվազագույն կենսաթոշակ/նվազագույն աշխատավարձ, արտադրողականության չափելի ցուցանիշ եւ այլն): Կարծում եմ՝ խոսքը նման ցուցանիշերի մասին կարող է գնալ»:

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

Եզրափակելով խոսքը՝ Խ. Հարությունյանն ընդգծում է, որ նման ցուցանիշերով ծրագիրը Կառավարության գործունեությունը դարձնում է թե՛ հասկանալի եւ թե՛ վերահսկելի. «Ավելին, ծրագրում ամրագրելով նման ցուցանիշեր Կառավարութունը (յուրաքանչյուր նախարարություն) դառնում է ավելի մոտիվացված՝ հրապարակած իր ցուցանիշերը ապահովելու առումով, ինչը շատ կարեւոր է Կառավարության արդյունավետությունը երաշխավորելու համար»:

​​​​​​​Տարվա լավագույն մամուլի քարտուղար ճանաչվեց Նաիրա Հարությունյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА