ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քննադատում են նույն պիտակներով, որոնցով այսօրվա իշխանությունը պիտակավորում էր նախկին իշխանության ծրագիրը»

12.02.2019 01:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Քննադատում են նույն պիտակներով, որոնցով այսօրվա իշխանությունը պիտակավորում էր նախկին իշխանության ծրագիրը»

Անդրադառնալով խորհրդարանի դատին հանձնված կառավարության ծրագրին՝ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշում է. «Կառավարության ծրագիրը պետք է լինի շատ կոնկրետ՝ միջոցառումների պլանի մակարդակի եւ այդ միջոցառումների արդյունքները գնահատելի դարձնող թվերով (ցուցանիշերով): Այսօր հանրության եւ փորձագիտական շրջանակներում Կառավարության ծրագրի նկատմամբ այս պահանջն ավելի գերակա է: Ըստ իս, այն պարզ պատճառով, որ կառավարությունն արդեն 9 ամիս իշխանության ղեկի մոտ է եւ պարտավոր էր նախապատրաստվել ավելի առարկայական ծրագիր ներկայացնելու համար՝ առավել եւս, որ խորհրդարանական ընտրություններում այդ քաղաքական ուժը համոզված էր իր ջախջախիչ հաղթանակում: Մյուս կողմից, հեղափոխության լիդերները տվել են խոստումներ եև դրանք միս ու արյուն պետք է ստանան Կառավարության ծրագրում: Ահա թե ինչո՞ւ, բացի «Իմ քայլը» դաշինքի անդամներից (այն էլ նրանցից ոմանք, ըստ ամենայնի, համաձայն լինելով հարցադրման հետ, ակնհայտ խուսափում են կարծիք հայտնել ըստ էության), ծրագրի վերաբերյալ կարծիք հայտնողները հիմնականում քննադատում են այն՝ որակելով նույն պիտակներով, որոնցով այսօրվա իշխանությունը պիտակավորում էր նախկին իշխանության ծրագիրը, երբ ինքն ընդիմություն էր՝ կենացների հավաքածու, բարի ցանկությունների հռչակագիր եւ այլն»:

«ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՔԱՅԼ»

Խ. Հարությունյանը նաեւ հետեւյալ նկատառումն է անում. «Բայց հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Կառավարության ծրագիրը այն դեպքում, երբ քաղաքական ուժը ընտրությունների արդյունքում առաջին անգամ է գալիս իշխանության: Արդյոք պատահական է, որ Սահմանադրությունը չի տարբերակում այդ դեպքերը (առաջին անգամ թե նախկինում իշխանության ղեկին եղած) եւ ծրագրի բովանդակության վերաբերյալ որեւէ պահանջ չի ներկայացնում: Կարծում եմ՝ ոչ: Ուստի, ըստ իս, պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը եւ հարկավոր է առաջնորդվել այն ընկալմամբ, եւ դա բխում է Սահմանադրության տառից, որ Կառավարության ծրագիրը դա նախ քաղաքական փաստաթուղթ է եւ այն պետք է բովանդակի դրույթներ, որոնք պետք է հստակեցնեն կառավարության քաղաքական նպատակները հանրային կյանքի այն ոլորտներում, որոնց կառավարութունը տալիս է ռազմավարական կարեւորություն եւ հետեւաբար ամրագրում է այն ամփոփիչ, ինտեգրալ ցուցսնիշերը, որոնց ապահովումը, ըստ Կառավարության, կնշանակի ծրագրում ընդգրկված ռազմավարական նպատակների իրականացում»:

ՍԻՄ-ը մշտապես ջատագովն է եղել Հայաստանի հետ ԼՂ վերամիավորման

Ըստ նախկին պատգամավորի, այսպիսին պետք է լինի ծրագրի բովանդակության նկատմամբ հանրային պահանջը եւ այդ դեպքում իշխանության եկած ցանկացած նոր ուժ պարտավոր կլինի (եւ նաեև ի վիճակի կլինի) իր նախընտրական ծրագրի հիման վրա ներկայացնել այն ծրագիրը եւ ծրագրային ցուցանիշերը, որոնց կատարմամբ կարող է երաշխավորել իր ծրագրային նպատակների իրականացումը:

«Փաշինյանն իր թիմը հավաքեց` մարդկային ռեսուրսները ոչ ճիշտ գնահատելով». Մադաթյան (Տեսանյութ)

«Ի դեպ, ցանկացած լուրջ քաղաքական ուժ իր նախընտրական ծրագիրը պետք է մշակի հենց նման ցուցանիշերով եւ այդ դեպքում անցումը նախընտրական ծրագրից Կառավարության ծրագրին կդառնա զուտ տեխնիկական խնդիր: Այդ է պատճառը, որ ծրագրի մշակմանը տրված է ընդամենը 20 օր: Նկարագրված մոտեցումը ենթադրում է նաեւ լուրջ փոփոխություններ քաղաքական համակարգում, որի վերաբերյալ առիթ եմ ունեցել արտահայտվել իմ հոդվածներում, բայց դա քննարկման ուրիշ թեմա է», - նշում է Խ. Հարությունյանը:

«Թուրքիան, Ադրբեջանը մեզնից մշակույթ են գողանում, իսկ մենք միտումնավոր իջեցնում ենք մեր մշակույթի ստատուսը»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА