ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեյրան Օհանյանը փաստորեն ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ. Նարեկ Սամսոնյան

11.02.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սեյրան Օհանյանը փաստորեն ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ. Նարեկ Սամսոնյան

Ինչպես հայտնել էինք, ոստիկանության 6-րդ վարչություն էր հրավիրվել քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը:

Վարչությունում նրան հայտնել են, որ իր դեմ բողոք է ներկայացրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը.

​​​​​​​«Երբ որ անհրաժեշտ գտնեմ, այն ժամանակ հանրային ելույթ եմ ունենալու». ՀՀ երրորդ նախագահ (Տեսանյութ)

«Դա կապված էր մի գրառման հետ, որտեղ հարցրել էի, թե ինչու է Սեյրան Օհանյանը ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ: Ինեսա Պետրոսյանը դիմել է 6-րդ վարչություն, որ նախաքննական գաղտնիք եմ հրապարակել: Ըստ էության, ստացվում է` Սեյրան Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, ինչը և հաստատվեց այդ դիմումով: Սեյրան Օհանյանը նաև իմ գրառման մեջ սպառնալիք է տեսել` իբր ես սպառնացել եմ իրեն գնդակահարությամբ»,- նշեց Նարեկ Սամսոնյանը:

Նարեկ Սամսոնյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Սամսոնյանը նախաքննական գաղտնիքի չի տիրապետում, որ պատասխանատվության ենթարկվի. «Ուղղակի պատահաբար ֆեյսբուքյան անծայրածիր դաշտերում տեսել է մի ենթադրություն, որը դրել է իր ստատուսի մեջ: Դրան հետևել է բողոք, որով էլ հաստատվում է, որ դա ճիշտ էր: Մեր ենթադրությունն այն էր, որ հրավիրվել ենք 6-րդ վարչություն` կապված պարոն Սամսոնյանի ֆեյսբուքյան, քաղաքացիական ակտիվության հետ»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշեց, որ սկսել են անհեթեթությունների հիման վրա մարդկանց ոստիկանություն կանչել. «Սա, կարծես, նոր մեթոդ է ճնշելու ազատ խոսքը: Շատ վատ է, ստեղծում են այնպիսի իրավիճակներ, որ մարդկանց ահաբեկեն, չթողնեն՝ իրենց մտքինը ասեն»:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА