ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունվարի 1-ից հետո հիմնադրված Ա/Ձ-ները նոր ՀԴՄ սարքերը ձեռք կբերեն ոչ թե 60 հազար այլ 160 հազար դրամով

11.02.2019 20:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 1-ից հետո հիմնադրված Ա/Ձ-ները նոր ՀԴՄ սարքերը ձեռք կբերեն ոչ թե 60 հազար այլ 160 հազար դրամով

Հունվարի 1-ից հետո հիմնադրված Ա/Ձ-ները ՀԴՄ սարքերը ձեռք կբերեն ոչ թե 60 հազար այլ 160 հազար դրամով: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Հոկտեմբերից սկսած առաջին անգամ բիտկոինի արժեքը գերազանցել է 7 հազար դոլարը

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ,

արդեն լսած կլինենք, որ կառավարությունը տրամադրելու է նոր սերնդի ՀԴՄ-ները 60 000 ՀՀ դրամով` նախկին 160 000 ՀՀ դրամի փոխարեն: Այսինքն՝ մոտ 25 000 տնտեսվարողներ կարող են ստանալ պետական աջակցություն. դա պետական բյուջեի՝ ՀՀ հարկատուների համար կարժենա 2-2,5 մլրդ ՀՀ դրամ: Միաժամանակ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծվող փոքր բիզնեսները պետք է տեղյակ լինեն, որ նրանց համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գինը լինելու է 160 000 ՀՀ դրամ եւ ոչ՝ 60 000: Այսինքն՝ պետական 100 000 ՀՀ դրամի աջակցությունից կարող են օգտվել միայն այն բիզնեսները, որոնք 2018 թվականի ընթացքում գրանցված են եղել, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո հիմնադրված բոլոր Ա/Ձ-ները, կազմակերպությունները նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք կբերեն 160 000 ՀՀ դրամով, ինչը, անշուշտ, լրացուցիչ ծախս է նոր բիզնեսի համար եւ մրցակցային առավելություն՝ հների համար:

Ի դեպ, տարեկան բացվում է 10-12 000 նոր բիզնեսներ, որոնց գերակշռող մասը փոքր եւ գերփոքր է: Հետեւաբար, նոր կազմակերպություն բացելուց առաջ լավ մտածեք, կատարեք հաշվարկ. արդյոք նպատակահարմար է նոր կազմակերպություն բացել, թե հին կազմակերպություն ձեռք բերել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն ոճ թե 160 հազար, այլ 60 հազար դրամով: Իսկ ՊԵԿ-ն էլ հայտարարել էր, որ այդ 100 հազար դրամը կվճարի պետությունը: ՈՉ Փաշինյանը, ոչ ՊԵԿ-ը որեւէ բացառության մասին չէին խոսել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА