ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաղուց ժամանակն է հայտարարություններից անցնել գործնական քայլերի. Անդրանիկ Նիկողոսյան

11.02.2019 19:21 ԹԵՄԱ
Վաղուց ժամանակն է հայտարարություններից անցնել գործնական քայլերի. Անդրանիկ Նիկողոսյան

Հայաստանի ներկայիս իշխանությունների թե' ներքին , թե' արտաքին քաղաքականությունը եւ դրա շրջանակներում արված հայտարարությունները բավականին շատ հարցերի եւ քննարկումների տեղիք են տալիս: Հայաստանի արտաքին քաղաքական որոշ հարցերի շուրջ զրուցեցինք "Միր" միջազգային  հումանիտար հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի հետ:

Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Դիտե՛ք «Հաղթաբերի ճամփան» ֆիմը

- Փաշինյանը իր՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ նա չի կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, քանի որ Արցախի Հանրապետության քաղաքացիները նրան չեն ընտրել որպես վարչապետ: Պրն. Նիկողոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

- Հայաստանը  միշտ  հանդիսացել է Արցախի անվտանգության երաշխիքը եւ ՀՀ երեք նախագահներն այդ դիրքից են ներկայացել: Եթե  ՀՀ գլխավոր հրամանատարն այսօր հայտարարում է, որ նա կապ չունի բանակցային պրոցեսի հետ, ապա դա մեղմ ասած՝ շատ մտահոգիչ  է:  Ի՞նչ ռազմաբարոյական հոգեբանությամբ հայ զինվորը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որի գերագույն գլխավոր հրամատանարը  Նիկոլ Փաշինյանն է,  պետք է պաշտպանի Արցախի սահմանները: Եւ եթե, Աստված չանի,  սկսվեն ռազմական գործողություններ, վերը նշվածից ելնելով, կարելի է եզրակացնել, որ տվյալ դեպքում նույնպես Նիկոլ Փաշինյանը չի՞ կարող մասնակցել բանակցային գործընթացին: Այդ ամենը շատ վտանգավոր եւ մտահոգիչ է: Դրան պետք է անդրադառնան թե ՀՀ, թե Արցախի, թե Սփյուռքի հայ մտավորականները:

- Ներկայիս իշխանությունները ժամանակին խիստ դեմ էին արտահայտվում Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելուն: Այժմ, կարծես թե, մոտեցումը փոխվել է: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

- Ինչպես հայտնի է , այս տարի Հայաստանը դարձավ ԵԱՏՄ-ի նախագահող երկիր, եւ Հայաստանի վարչապետը այդ առիթով ելույթ ունեցավ Մոսկվայում , որտեղ խոսեց այդ միության զարգացման փայլուն հեռանկարների մասին: Մինչդեռ 2 տարի առաջ ներկայիս իշխանության եկած քաղաքական ուժը  խիստ դեմ էր արտահայտվում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցելուն եւ խորհրդարան էր ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ, քանի որ, ըստ նրանց, այդպիսով Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմում կորցրել էր իր անկախությունը: Երկրի ներկայիս  ղեկավարությունը երկար տարիների ընթացքում միշտ դեմ  է արտահայտվել Ռուսաստանի հետ ցանկացած միության. թե ռազմական՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում , թե տնտեսական՝ ԵՏՄ-ի, այնուհետեւ՝ ԵԱՏՄ-ի կազմում:

Եւ եթե դիրքորոշում է փոխվել, ապա դրա մասին նրանք չեն բարձրաձայնել: Ստացվում է, որ այսօրվա իշխանությունը չունի իր հստակ գաղափարախոսությունը: Գործող Կրթության եւ գիտության նախարարը ռուսաց լեզվի դեմ պայքարի ղեկավարն է եղել:

Նշեմ, որ Հայաստանը Ռուսաստանից անկախանալու համար երբեք չի պայքարել:

Հայաստանը պայքարում էր Արցախի՝  Հայաստանի հետ վերամիավորման համար: Այդ նպատակով ստեղծվեց ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեն: Այնուհետև իրադարաձությունների զարգացման հետևանքով մի գիշերվա ընթացքում ընդունվեց անկախանալու որոշումը, որը ժամանակի հրամայականն էր:

Նշեմ նաեւ, որ նախկին խորհրդային որեւէ երկիր իր անկախության համար չի պայքարել:

- Պրն. Նիկողոսյան, ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկա կարգավիճակը:

- Փաշինյանը ամեն անգամ Մոսկվա այցելելիս հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են փայլուն վիճակում եւ գնալով ավելի են ամրապնդվելու: Սակայն հայտարարությունները բավարար չեն. անհրաժեշտ է անցնել գործնական քայլերի, ինչը մենք այսօր դեռեւս չենք տեսնում:

Մեր կազմակերպությունը՝ “Միր” միջազգային հումանիտար հիմնադրամը, որը իր գործունեությունն է ծավալում ամբողջ Եվրասիական միության տարածքում եւ Ռուսաստանի ավելի քան 70 տարածաշրջաններում, ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունից հետո պաշտոնական նամակներով ներկայացրել է տարածաշրջանում իր նախագծերը:

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

Ցավոք սրտի, բավական ժամանակ է անցել, սակայն նույնիսկ չենք կարող հասկանալ թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի կողմից ի՞նչ պատասխան պետք է ստանանք եւ ում կողմից: Թե այս տեմպով ինչպե՞ս պետք է խորանան հայ-ռուսական հարաբերությունները այդ թվում ԵԱՏՄ-ի շրջանակներում. պարզ չէ: Այդ ամենը տեղիք է տալիս թերահավատորեն մոտենալ ՀՀ արտաքին քաղաքականությանը: Մարդիկ, ովքեր մտահոգված են ՀՀ-ի եւ Արցախի ապագայով, բոլորս  ակնկալում ենք հրատապ փոփոխություններ:

                                                                                                                                                                                                                Պատրաստեց` Զարուհի Բաբուխանյանը 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА