o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շատերի համար մանդատ ունենալը` դրախտի ուղեգրին հավասար մի բան է. Գեւորգ Պետրոսյան

11.02.2019 18:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շատերի համար մանդատ ունենալը` դրախտի ուղեգրին հավասար մի բան է. Գեւորգ Պետրոսյան

«Ես չէի ցանկանա, որ այս ԱԺ-ի գործունեությունը կյանքի իմաստով կրկներ նախորդ գումարման ԱԺ-ն: Ինչո՞ւ, որովհետեւ ամեն մի ընտրություն նախ պետական բյուջեի վրա ահռելի ծախս է, երկրորդ` անխուսափելիորեն առաջ են գալիս հասարակական ցնցումներ, էլ չեմ ասում մարդկային, թշնամական հարաբերություններ: Որովհետեւ շատերի համար մանդատ ունենալը` դրախտի ուղեգրին հավասար մի բան է, որը ձեռք բերելու համար հնարավոր ամեն միջոցներ գործադրում են»,-նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «Իրավունք TV»-ի տաղավարում` անդրադառնալով հարցին, որ ներկայիս ԱԺ-ի նկատմամբ եւս հանրություն վստահություն չունի` հաշվի առնելով անփորձ պատգամավորներին եւ նրանց գործունեությունը: Եվ ըստ այդմ հնարավո՞ր է, որ այս Ազգային ժողովն 1.5-2 տարվա կյանք ունենա: Շարունակելով միտքը, պատգամավորը նշեց.
- Բայց չէի ասի նաեւ, որ այսօր հասարակության մեջ բացարձակ անվստահություն կա ԱԺ-ի նկատմամբ: ժողովուրդը համարում է, որ ԱԺ-ն լեգիտիմ է, չկան նախկին օլիգարխ համարվող  այն պատգամավորները, որոնք բացարձականապես ո՛չ ժողովրդի մեջ են երեւում ընտրվելուց հետո հինգ տարվա ընթացքում, ո՛չ ինչ-որ ծրագիր են ներկայացնում, որեւէ ՕԳԳ չէին ապահովում: 
Բայց հիմա ժողովուրդը մի ուրիշ մտավախություն ունի` հաշվի առնելով առանձին պատգամավորների բացարձակ անփորձությունը, որը դրսեւորվում է նրանց ամենատարրական հարցազրույցներում եւ ակնհայտ է դառնում, որ նրանք ընդհանրապես չեն տիրապետում ոչ միայն օրենսդրության մանրամասներին, այլ եւ հենց մեր երկրի հիմնական օրենքին` Սահմանադրությանը եւ իրենց որոշ հայտարարություններով ուղղակի հակասության մեջ են իրենց դնում ՀՀ-ի հիմնական օրենքի պահանջի, բովանդակության հետ: 

​​​​​​​«Լինել բեմում արդեն հաղթանակ է». Նարինե Պետրոսյան (Տեսանյութ)

Հ.Գ. Պատգամավորի հետ հարցազրույցը կարող եք դիտել «Իրավունք TV»-ի եթերում, ինչպես նաեւ կարդալ վաղվա «Իրավունք» թերթի տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА