ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի իրադարձությունները հիմք են ստեղծում ԼՂ-ի հարցում առաջընթացի համար. Մամեդյարով

11.02.2019 17:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի իրադարձությունները հիմք են ստեղծում ԼՂ-ի հարցում առաջընթացի համար. Մամեդյարով

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պետք է քաղաքական կամք դրսևորի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար և պետք է գործի բարիդրացիության փիլիսոփայությանը համապատասխան՝ հանուն տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման: Այս մասին The Korea Times-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Ռոբերտ Քոչարյանի շրջապատը «քասթինգ» է անցկացնում թիմ ձևավորելու համար. «Ժամանակ»

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կողմ է արդյունավետ բանակցություններին:

«Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի զրույցները, ինչպես նաև իմ հայ գործընկերոջ հետ հանդիպումները որոշակի հիմքեր են ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար: 2019թ. հունվարի 16-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ նշվում են ինտենսիվ բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանումն ու կողմերի շարունակական ջանքերը: Փաստաթղթում ասվում է կողմերի համաձայնության մասին՝ կապված երկու կողմերի բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության հետ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հնարավոր հանդիպման անցկացման հարցը, որը հզոր իմպուլս կհաղորդի բանակցությունների դինամիկային»,- ասել է Մամեդյարովը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА