ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարին նոր է սկսվել, բայց գանձապետարանում փող չկա

11.02.2019 17:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տարին նոր է սկսվել, բայց գանձապետարանում փող չկա

Չնայած նրան, որ 2019 թվականը ՀՀ հազարավոր քաղաքացիների համար արդեն բարի չէր, դա պարզ դարձավ հենց տարվա սկզբին, երբ ՀՀ նոր իշխանությունները, ի դեմս վարչապետ Փաշինյանի, ՙբարի՚ լուրով հանդես եկան առ այն, որ փակվում են մի քանի նախարարություններ: Փակման հիմնական նպատակն էր օպտիմալացումը, ասել կուզեն դրանք ավելորդ հաստիքներ են, բյուջեում փող չկա, իսկ այս թեմայով ամենաունիկալ պատասխանն իհարկե ՀՀ տրանսպորտի նախարարին էր, ով գտնում է, որ մարդկանց կրճատելով եւ գործից զրկելով տալիս են նոր հնարավորություն, որպեսզի նրանք աշխատանք գտնեն: Սա իհարկե սարկազմային հումորի ժանրից է, բայց փաստ է, որը հնչել է թավշյա նախարարի շուրթերից:

Դրամաշնորհը մատաղիսի գործով էր. Հայկ Ալումյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ստանալու մասին. Տեսանյութ

Բայց պարզվում է օպտիմալացումը, կրճատումները քիչ էին, որպեսզի բյուջեն հանգիստ շնչի: Մեր տեղեկություններով Երեւանի մի շարք դպրոցներ դեռ աշխատավարձեր չեն ստացել: Մեր աղբյուրը պնդում է, որ միշտ աշխատավարձը ստացել են ամսվա սկզբին, առավելագույնը ամսի 5-ին, իսկ այս ամիս, որը ի դեպ հունվարի աշխատավարձն է, դեռ չեն ստացել, իսկ պատճառաբանությունն էլ մեկն էՙ գանձապետարանում դեռ փող չկա: Կներեք, իսկ որտեղի՞ց փող լինի, երբ այս կամ այն պաշտոնյաները, իրենց գործավարուհիներն ու տեղակալները միլիոնների հասնող պարգեւավճարներ են ստացել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА