o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լրագրողը բացահայտեց մշակույթի նախարարության սուտը. Ոչ լրագրողն է կորել, ոչ էլ` Մակունցի ու Գալստյանի հանդիպման ձայնագրությունը

11.02.2019 16:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լրագրողը բացահայտեց մշակույթի նախարարության սուտը. Ոչ լրագրողն է կորել, ոչ էլ` Մակունցի ու Գալստյանի հանդիպման ձայնագրությունը

Արդեն 11-րդ օրը հացադուլի մեջ գնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կոչ է անում մշակույթի նախարարությանն ու ազգային կինոկենտրոնին` դադար՛եք վարկաբեկել պետության հեղինակությունը:

​​​​​​​«Մենք ոչ թե պատերազմում ենք իրար հետ, այլ մրցում, ինչը ողջունելի է» (Տեսանյութ)

«Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունից իմ փաստաբանին պաշտոնապես տեղեկացրել են, որ Լիլիթ Մակունցի եւ իմ միջեւ տեղի ունեցած հանդիպման ձայնագրությունը կորել է, ձայնագրող լրագրողը այլեւս չի աշխատում նախարարությունում եւ նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կինոռեժիսորը եւ հիշեցրել, որ դեռեւս նախորդ հացադուլի ժամանակ Մշակույթի նախարարությունում Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ նա «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու հստակ երաշխիքներ էր տվել Հովհաննես Գալստյանին եւ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնկատար Շուշանիկ Միրզախանյանին. «Մակունցը նշել էր գումարի չափը, պայմանագրի մանրամասներ` կապված ժամանակացույցի հետ, ինձ մաղթել էր հաջողություններ` նկարահանման հրապարակում, որից հետո ես դադարեցրել էի հացադուլը»,- շեշտում է կինոռեժիսորը:

Սակայն, մինչ մշակույթի նախարարությունն իրենց սեւ գործը փորձում է բարդել հանդիպման ձայնագրությունն արած լրագրողի ուսերին, լրագրողն ինքն անձամբ է հայտարարում, որ ինքն ամենեւին էլ չի կորել, ավելին` ձայնագրությունն էլ չի անհետացել. «Ոչ հանդիպմանը ներկա լրագրողն է կորել, այսինքն ես` Ալիսա Գևորգյանս, ոչ էլ ձայնագրությունը: Ալլա Սերոբյանի խնդրանքով հիշյալ հանդիպման ձայնագրությունը էլ փոստով ուղարկել եմ դեռ շաբաթ օրը: Անհրաժեշտության դեպքում ձայնագրությունը կարող եմ տրամադրել նաեւ Հովհաննես Գալստյանի փաստաբանին», - մեկնաբանության տակ գրել է լրագրողը եւ սրանով իսկ փաստացի ջրի երես հանել մշակույթի նախարարության, հանձինս նրա ղեկավարների` ստի վրա հիմնված կառավարման մեթոդները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА