ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժողովուրդը հեղափոխություն չի արել, որ մի 15 տարի էլ սպասի. Գեւոր Պետրոսյան

11.02.2019 16:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ժողովուրդը հեղափոխություն չի արել, որ մի 15 տարի էլ սպասի. Գեւոր Պետրոսյան

«ժողովուրդը երկար սպասել չի կարող, ժողովուրդը հեղափոխություն չի արել, որ մի 15 տարի էլ սպասի: Ժողովուրդը արել է հեղափոխություն նրա համար, որ իր համոզմամբ ամենակարճ ժամկետներում իր կյանքում տեղի են ունենալու փոփոխություններ: Այս վիճակով կառավարության ծրագիրը ի վիճակի չէ խոստանալ այդ իրական փոփոխութունները»,- այս մասին այսօր «Իրավունք թիվիի» տաղավարում անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի նախագծին,  ասաց ԱԺ  «Բարգավաճ  Հայաստան»   խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մանրամասնելով.

Փաշինյանին այդքան «ոգեւորած» 7.1 տոկոս ՀՆԱ-ի աճի տակ ընդամենը թղթաբանություն է


- Մանրամասն ուսումնասիրել եմ ծրագրի նախագիծը: Ինձ համար հետաքրքրիր էր հատկապես սոցիալական ոլորտում տեղ գտած դրույթները եւ չգիտեմ դա որրքանով կարող է տնտեսական հեղափոխության արձանագրել, բայց հաստատ սոցիալական եւ մշակությային իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագիրը այդ վիճակով չի հավակնում հեղափոխոխություն իրականացնել: Իհարկե, այստեղ ակնհայտ է երկրում դրական տեղաշարժ արձանագրելու ցանկությունը, բայց մի բան է ցանկությունը, մեկ այլ բան` ցանկությունը կենսագործելու ռեալ հնարավորությունները: Ես այդպիսի ռեալ մեխանիզմներ, ձեւաչափեր, լուծումներ` ծրագրում շատ հազվադեպ հանդիպեցի: Հիմնականում նշվում է, որ անհրաժեշտ է անել սա, նպատակահարմար է անել սա: Բայց մենք բոլորս էլ գիտենք ինչ է անհրաժեշտ եւ ինչ է նպատակահարմար: Ես մի առիթով ասել եմ հիմա էլ կրկնում եմ` Կառավարության ծրագիրը պետք է էապես տարբերվի կուսակցությունների նախընտրական ծրագրերից, որոնք հայտեն ներկայացնում ասենք մասնակցել համապետական ընտրություններին: Արդեն իսկ ձեւավորված կառավարության ծրագիրը չպետք է լինի խոստումների ժողովածու, այլ պետք է լինի արդեն իսկ ժողովրդի առջեւ խոստացվող պարտավորությունների ամբողջություն: Իսկ ես այնտեղ
պարտավորություն բառը շատ հազվադեպ տեսա: Ընդ որում ոչ կոնկրետ մի հարցի հետ կապված: Ես շատ ուրախ կլինեի ծրագրում տեսնել, որ
կառավարությունը պարտավորվում է ասենք մեկ տարի անց ենթադրենք 10- 20 տոկոսով նվազագույն աշխատավարձների, կենսաթոշակների բարձրացում եւ դա անպայման լինի ոչ թե մտադրություն, նպատակ: Մտադրությունների փուլը մենք անցանք:

Տեսեք, ինչո՞ւ տեղի ունեցան արտահերթխորհրդարանական ընտրությունները` դրանց հիմնական հիմնավորումը այն էր, որ Կառավարությունը քանի որ չունի ԱԺ լիակատար աջակցությունը` շատհարցերում մեծ է ձախողելու հնարավորությունը: Հիմա փաստորեն, "Իմ քայլը" դաշինքը ե՛ւ կառավարությունում է միանձնյա ե՛ւ Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն: Չկա որեւէ հարց, որ միայն իրենց 88 պատգամավորների բոլոր դրական կողմ ձայների ամբողջությամբ հնարավոր չլինի լուծել: Սկսած թե՛ ընթացիկ օրենքներից, թե՛ սահմանադրական օրենքներ փոփոխելուց, սահմանադրությամբ նախատեսված պաշտոններում ընտրելու կամ նշանակելու եւ այլն: Այսինքն այսօր թե՛ օրենսդիր եւ թե՛ գործադիր իշխանությունը միանձնյա ղեկավարվում է մեկ ուժի կողմից: Չկա իրականում որեւէ ինստիտուցիոնալ կամ օրենսդրական խոչընդոտ իրենց բարի կամքը կենսագործելու համար: Դրա համար ես արդեն հիմքեր ունեմ ասելու` սա իմ անձնական կարծիքն է, որ կառավարությունը այսօր արդեն միանձնյա տիրապետում է բոլոր ռեսուրսներին հետեւաբար միանձնյա էլ
կրում է ժողովրդի առաջ ստանձնաց խոստումները ի կատար ածելու` ընդ որում ոչ թե անորոշ ժամկետներում, այլ շատ սեղմ, տեսանելի ժամկետներում իրականացնելու պարտականությունը: Հատկապես իմ ուշադրությունը գրավեց այն, որ այնտեղ ժամկետներ չկան նշված կամ այնպիսի ժամկետներ են նշված, որոնք պարզապես արդարացի զայրույթ կարող են հարուցել:
Օրինակ, ինչ է նշանակում 2024 թվականին նոր ապահովել աղքատության մակարդակի նվազում: Բա մինչեւ այդ ինչ անեն հինգ տարի: 


Հ.Գ. Պատգամավորի առավել ուշագրավ դիտարկումները այս եւ այլ հարցերի շուրջ  արտահայտած կարծիքները կարող եք կարդալ «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի վաղվա համարում, ինչպես նաեւ դիտել «ԻՐԱՎՈՒՆՔ» TV-ի լուրերի թողարկումից հետո:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА