ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսկ «Լուսավոր Հայաստանը» Վանաձոր քաղաքի համար ի՞նչ ունի արած. Մամիկոն Ասլանյան

11.02.2019 15:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իսկ «Լուսավոր Հայաստանը» Վանաձոր քաղաքի համար ի՞նչ ունի արած. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով ինքը վայելում է վանաձորցիների աջակցությունը։

«Ինձ թվում է՝ ես վայելում եմ վանաձորցիների աջակցությունը», - այսօր լրագրողներ հետ զրույցում ասաց նա։

«Փաստ». Անցումային արդարադատություն կկիրառվի 1998 թ.֊ից հետոի համար՝ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները չհանելով «ջրի երես»

Վանաձորի քաղաքապետը վստահեցնում է՝ իր պաշտոնավարման ժամանակ որևէ ծանոթի, խնամի-բարեկամի, ազգականի աշխատանքի չի տեղավորել։

ՀՀԿ-ական քաղաքապետն ասաց, որ որևէ խնդիր չունի գործող իշխանության հետ։

«Ինձ թվում է՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով իր տեղում է, որևէ իշխանության հետ խնդիր չունի, ես համարում եմ, որ իմ տեղում եմ», - ասաց նա։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պնդումներին, թե հեղափոխությունը Վանաձոր չի հասել, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Իսկ «Լուսավոր Հայաստանը» Վանաձոր քաղաքի համար ի՞նչ ունի արած, որ հեղափոխությունը հասնի, կամ չհասնի։ Իրենք նույնիսկ քաղաքի զարգացման ծրագրերին, բյուջեի քննարկմանը, որպես ավագանու անդամներ, չեն մասնակցում։ Չեմ ուզում մտնել քաղաքական պալեմիկայի մեջ», - ասաց Մամիկոն Ասլանյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА