ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանը մենակ է խցում, ՔԿՀ-ի աշխատակիցներից բողոք չունի. Պաշտպան

11.02.2019 15:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանը մենակ է խցում, ՔԿՀ-ի աշխատակիցներից բողոք չունի. Պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախաձեռնվել է վարույթ, որի շրջանակներում Պաշտպանը այցելել է նախկին նախագահին և կապի մեջ է փաստաբանների հետ։

«Մեր շարժման ամենասկզբից դրա ամենակարևոր խորհրդանիշը մեր վեր պարզած ձեռքերն էին. Փաշինյանի հարցազրույցը «Դի ցայտ» շաբաթաթերթին

Ռ. Քոչարյանի հետ հանդիպման մանրամասներ Ա.Թաթոյանն այսօր լրագրողներին չհայտնեց, միայն ասաց, որ նախկին նախագահը մենակ է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի իր խցում։ Խուցը, ըստ Պաստաբանի, փոքր է, իսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից Քոչարյանը չի դժգոհել։

Պաշտպանն ասաց նաև, որ Քոչարյանը հարազատների հետ տեսակցելու արգելք ուներ, սակայն նաև իրենց միջամտությունից հետո հարազատները հնարավորություն են ստացել հանդիպել Քոչարյանի հետ։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Քոչարյանը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ, Թաթոյանը խուսափեց հստակ պատասխանել՝ վկայակոչելով օրենսդրությունը. «Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ ընթացող գործով քաղաքական հետապնդում է իրականացվու՞մ, թե՞ ոչ։ Մենք աշխատում ենք օրենքով, մեր առաջ դրված խնդիրների համապատասխան»։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА