o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եվս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ եւ դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է»

11.02.2019 14:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Եվս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ եւ դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է»

Վաղը ԱԺ-ի դատին Նիկոլ Փաշինյանը ներկայացվելիք կառավարության գործունեության հնգամյա ծրագրի նախագիծը, ի տարբերություն նախորդ ծրագրի նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում,  ուղիղ եթերի միջոցով հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Զոհրաբ Մնացականյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են սահմանում լարվածության նվազեցումը

«Հունիսին ներկայացրած ծրագրին տվել եմ բացասական գնահատակն եւ նշել եմ, որ դա ոչ թե ծրագիր է, այլ բաժակաճառերի եւ կենածների ժողովածու: Մեծ ցանկության դեպքում, Փաշինյանի ներկայացրած այս ծրագիրը դժվար է անվանե նույնիսկ կենածների ժողովածու: Այն ոչ այլ  ինչ է, քան Փաշինյանի ստերի եւ չիրականացրած խոստումների չիրականացման արձանագրումն է: Դատեք ինքներդ, իշխանության գալով, Փաշինյանը հայտարարում էր թռիչքային զարգացման մասին, իսկ այսօր մենք ունենք ոչ թե թռիքային զարգացում, այլ՝ անկում: Նա խոստանում էր աշխատատեղերի բացում, բայց այսօր գործարաններ են փակվում, իսկ հարյուրավոր մարդիկ գործազուրկ են եւ բռնել են արտագաղթի ճանապարհը: Նախարարությունները կրճատվում են, եւ աշխատողների մի մասն արդեն դարձել է գործազուրկ: Գործը հասել է նրան, որ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչներից մեկը ցինիկաբար նշում է, որ «աշխատատեղերը կրճատվում են, որպեսզի մարդիկ նոր աշխատատեղեր գտնեն»: Փաշինյանը խոստանում էր աղքատության կտրուկ նվազում, բայց այսօր մենք չունենք աղքատության կտրուկ նվազում, նա խոստանում էր ներդրումային բում, բայց այսօր մենք չունենք ներդրումների ավելացում, նունիսկ ներդրումները պակասել են: Բոլոր ոլորտներում Փաշինյանն արձանագրել է անկում: Կախադրական փայտիկն էլ չօգնեց: Փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը»,-ասաց նա: 

Ըստ Շարմազանովի՝ գալով իշխանության Փաշինյանն ասում էր, որ չի լինելու քաղաքական հետապնդում.

«Բայց անցյալ շաբաթ եւս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանում կա քաղաքական բանտարկյալ  եւ դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Սա անթույլատրելի է: Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ միավորվում են պանթուրքիզմի եւ հահակայկականության գաղափարի շուրջ, մեր նոր իշխանությունը ձերբակալում է Արցախի հերոսներին: Փաշինյանը, մի կողմ դնելով օրենքներն ու սահամանադրական նորմերը, միանձնյա է որոշում հայկական զորախումը Սիրիա պետք է գնա,թե՝ ոչ: Նա առանց ԱԺ վավերացման Սիրիա զորախումբ է ուղարկում: Իսկ երբ հարցնում ես՝ ինչ հիմքով է դա արվել, այդ ժամանակ ավելի լավ է կառավարության ներկայացուցիչները լռեն, ինչ-որ մեկը բանավոր պայմանավորվածության մասին է խոսում, մեկը՝ ինչ-որ փաստաթղթի մասին, որը որեւէ կապ չունի ռազմաքաղաքական համագործակցության մասին… Բա ո՞ր է ԱԺ-ն, բա այդ 132 պատգամավորներն ինչի՞ են ընտրվել, եթե չեն իրականացնում իրենց սահմանադրական լիազորությունները: Ո՞ւր եք, տղաներ: Ընտրվել եք, որ գաք նստեք աթոռներին ուրախանա՞ք: Իշխանությունը բեռ է: Վերցրեք այդ բեռը, ծառայեք պետությանը: Նախկին լրագրող Փաշինյանը, որը միշտ խոսել է հրապարակայնության կարեւորության մասին, նրա իշխանության օրոք  մենք ամիս ու կես հետո նոր իմանում ենք, որ զինվոր է սպանվել: Ինչո՞ւ եք թաքցրել այդ սպանությունը եւ քաղաքական շրջանակներից, եւ ժողովրդից: Մենք ուզում ենք իմանալ՝ Փաշինյանը տեղեկացված է եղել ու հրահանգել է չասել, որպեսզի ստվեր չգցի Դուշանբեի վերելակային պայմանավորվածության վրա, թե՝ ինքը տեղեկացված չի եղել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА