ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկվորյակների համար օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար. Օրվա ասղտագուշակ

11.02.2019 11:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
 Երկվորյակների համար օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար. Օրվա ասղտագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս հիշել ձեր գաղտնի տաղանդերի մասին եւ ցուցադրել դրանք ձեր սիրելիին: Կարող եք բանաստեղծություն կամ սոնետ ձոնել, նկարել, քանդակ ստեղծել եւ այլն: Կարող եք նաեւ գործի դնել խոհարարարկան ձեր հմտությունները:

Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան

ՑԼԵՐ

Ցլերին, հատկապես 21-27 տարեկաններին, աստղերը հուշում են լվանալ տան ջահերը, փոխել այրված լամպերը, նորոգել վարդակները: Օրը բարենպաստ է տունը կարգի բերելու համար: Գործընթացն ավելի հաճելի դարձնելու համար, խնդրեք Նրան, որ օգնության հասնի ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Հավանականությունը մեծ է, որ նոր ծանոթներ ձեռք կբերեք փողոցում, մետրոյում... որտեղ պատահի: Սակայն կա մի պայման: Ծանությունն ընկերության վերածելու համար պետք է փորձեք յուրօրինակ լինել: Եղանակի մասին խոսելն արդեն ոչ մեկին չի գրավում, փորձեք ավելի հաճելի եւ լուրջ թեմաների շուրջ զրուցել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս չլսել ձեր ներքին ձայնին, քանի որ այն հաստատ ձեզ դավաճանելու է: Նախընտրելի է հետեւել ձեր սիրելի անձնավորության ներքին ձայնին կամ Նրա խորհրդին: Այդ պարագայում դուք հնարավորություն կունենաք օրն անցկացնել առանց միջադեպերի եւ ավելորդ խնդիրների:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բավականին դժվար եւ անհանգիստ օր է ձեզ սպասվում: Ձեզ նաեւ կանհանգստացնի ձեր սիրելի անձնավորության տարօրինակ պահվածքը, եւ դուք կփորձեք անել ամեն ինչ՝ նրան հասկանալու եւ սատարելու համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը չի փորձի խոչընդոտել ձեր աշխատանքին, ինչը փոքր-ինչ կհիասթափեցնի ձեզ: Դուք արդեն սովոր եք աշխատանքային ժամերին կապվել Նրա հետ, կիսվել օրվա նորություններով, իսկ այսօր ձեր ընտրյալը անուշադրության կմատնի ձեզ: Սակայն աստղերը հուշում են, որ պետք չէ հիասթափվել եւ հարկավոր է ավելի հանդուրժող լինել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ եզակի հնարավորություն կտրվի ձեր սիրելի էակին համեմատել նախկին սիրեցյալի հետ: Աստղերը չեն կանխատեսել, թե ինչպիսին կլինեն արդյունքները, սակայն դրանք կօգնեն ձեզ մեկընդմիշտ ազատվել ձեզ տանջող հարցերից եւ կասկածներից:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր նոստալգիայի գիրկն ընկնելու օր է: Դուք կվերհիշեք ձեր հարաբերությունները նախկին սիրեցյալների հետ եւ կցանկանաք, որ դրանք նորից կրկնվեն՝ նույնիսկ եթե ձեր անձնական կյանքում այժմ ամեն ինչ շատ լավ է: Կարող եք միացնել տխուր եւ հանգիստ երաժշտություն եւ ընկնել հուշերի գիրկը: Սակայն մի մոռացեք, որ պետք է ապրել ներկայով՝ ժամանակ առ ժամանակ մտածելով ապագայի մասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հիշեք, աստղերը միշտ հետեւում են ձեզ, պարզապես դրանք տեսանելի չեն: Եթե հիմա անձնական կյանքում խնդիրներ կան, հիշեք, որ դրանք հավերժ չեն: Շուտով ամպերը հեռանալու են՝ տեղ բացելով երջանկության եւ սիրո համար: Ուղղակի սպասել է պետք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր չեք ցանկանա անգամ գրկել Նրան, քանի որ պարզելու եք, որ ձեր սիրելի էակը խաբել է ձեզ: Նրա սխալը, թեկուզ փոքրիկ եւ աննշան, կարող է խարխլել ձեր հարաբերությունները: Սակայն խնդիրներից խուսափելու համար աստղերը խորհուրդ են տալիս անկեղծ խոսել Նրա հետ եւ բացատրել, որ դառը ճշմարտությունն ավելի գերադասելի է ձեզ համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Բավականին հանգիստ օր է ձեզ սպասվում: Ձեզ համար այսօր արեւը շատ ավելի վառ ու պայծառ է փայլելու, այն ավելի մեծ կեսանխնդություն է ձեզ տալու: Աստղերը խորհուրդ են տալիս օգտնվել եւ վայելել դրական տպավորություններով եւ լիցքերով լի այս օրը:

ՁԿՆԵՐ

Այսօր անսպասելիորեն կստանաք նամակ կամ էլեկտրոնային նամակ, որը կփոխի ձեր ամբողջ կյանքը: Իհարկե, ամեն ինչ ձեր ձեռքերում կլինի, եւ դուք կկարողանաք կառավարել իրադարձությունների զարգացումը: Սակայն պատրաստ եղեք ամեն ինչի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА