ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով է «դասալիքը». «Դրսում ապրող հայորդիները պետք է պատիվ պահանջեն» (Տեսանյութ)

11.02.2019 10:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Ով է «դասալիքը». «Դրսում ապրող հայորդիները պետք է պատիվ պահանջեն» (Տեսանյութ)

Ֆրանսիաբնակ գրող, Սփյուռքում մի շարք մշակութային միջոցառումների կազմակերպման հեղինակ, վերջերս 27-ամյակը լրացած ԹՈՄ ԹԵՐԶՅԱՆԸ դեռեւս նախորդ տարի բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ այն ժամանակվա ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին: Թ. Թերզյանն առաջարկներով էր հանդես եկել եւ անդրադարձել 18-27 տարեկան երիտասարդներին (նաեւ մինչեւ 18 տարեկան այն պատանիներին, որոնց ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին արտագաղթել են Հայաստանից), որոնք զրկված են Հայրենիք ազատորեն մուտք-ելք ունենալու հնարավորությունից, քանզի ՀՀ Զինապարտության մասին օրենքը պահանջում է 18-ը լրանալուն պես ներկայանալ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության։ Հիշեցնենք, որ միայն 27-ը լրանալուց հետո չծառայած երիտասարդը՝ ՀՀ օրենքով նախատեսված գումարը նախապես մուծելուց հետո, կարող է ազատ ելումուտ ունենալ Հայաստան։ Սակայն այս տարեվերջին այդպես էլ նոր խորհրդարանը չհասցրեց օրենք ընդունել համապատասխան տարիքայիների համար: Եվ միայն հիմա է խորհրդարանում կրկին քննարկման կդրվի զինծառայությունից խուսափած եւ քրեական հետապնդման ենթարկվող ՀՀ քաղաքացիներին վերադառնալու նոր հնարավորություն տալու հարցը: Այս մասին «Իրավունք TV»-ն զրուցեց Թ. Թերզյանի հետ, որն ուղիղ առնչվում է այս խնդրի հետ: Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում:

Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА