ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին բերման ենթարկվել 3 քաղաքացի

11.02.2019 10:18 ՔՐԵԱԿԱՆ
Երևանում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին բերման ենթարկվել 3 քաղաքացի

Երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու: Shamshyan.com-ի փոխանցմամբ,  նրանք են. Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ, 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը:

Դանակահարություն Երևանում. «կրծքավանդակի ձախ կեսի և վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի

Վերջիններս փորձել են Ն. Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին ոստիկանները վնասազերծել են նրանց: Նրանց մոտ հայտնաբերվել են 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամներ: Տեղում պարզվել է, որ ամբողջը կեղծ է և թողարկված 2006 թվականին: Կայքի տեղեկություններով, Տ. Սարգսյանն ու Գ. Ղազարյանը ձերբակալվել են, իսկ Հ. Մկրտչյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հ. Մկրտչյանը ՀՀ ՊՆ ծառայող է:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА