ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի՛ արեք, պարոնայք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

10.02.2019 22:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մի՛ արեք, պարոնայք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

«Սիրելի հայրենակիցներ, թե՛ ապրիլի 17-ին, թե՛ մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ, ԱԺ-ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է, այլ անվտանգության մարտահրավերները։ Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։ Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն», - իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ մանրամասնում. «Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջեւ ծառացել են նոր մարտահրավերներ։Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ-ում դարձավ օտար եւ "изгой": Հիմա Նիկոլը շրջանցելով ԱԺ-ն՝ Սիրիա զորք է ուղարկում։ Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ-ը չկա՞։ Ով ինչ ուզում, ոնց ուզում, անում է՞»։

Ապրիլի 22-ը՝ Մայր երկրի միջազգային օր

Եզրափակելով խոսքը՝ Շարմազանովն ընդգծել է. «Այսպես այլեւս չի կարող շարունակվել։ Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին»: Իսկ որպես հետգրություն՝ հավելել է. «Թե՛ զինվորի սպանությունը թաքցնելու, եւ թե՛ Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումները, ուղղակի ծիծաղելի են։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը»։

Մարիխուանայի միջոցառման կազմակերպիչը ՔՊ-ական պատգամավորի եղբայրն է

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА