ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ավելի վատ կլինի». սպասումները նոր Ազգային ժողովից բացասական են (սոցհարցում)

10.02.2019 23:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ավելի վատ կլինի». սպասումները նոր Ազգային ժողովից բացասական են (սոցհարցում)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նորաթուխ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից մինչեւ այսօր Iravunk.com-ում հարցում է անցկացվում, թե ինչ ակնկալիքներ ունի մեր հանրությունը նոր ձեւավորված խորհրդարարանից: Կայքում ներկայացված է 10 պատասխան, որից սոցհարցման մասնակիցներն ընտրել են իրենց սպասումներին ամենահամապատասխանողը:

​​​​​​​«Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցում, ՀՀ-ին կարող է բազմաթիվ խնդիրների առջեւ կանգնեցնել»

Այսպիսով՝ քվեարկությանը արդեն մասնակցել է շուրջ 853 մարդ, որոնցից 37.4%-ը համոզված է, որ նոր Ազգային ժողովը կլավացնի մեր կյանքը: 3.05%-ն արդեն հիասթափված է եւ ակնկալիքներ չունի: 1.52%-ը հորդորում է՝ «թողենք, թող աշխատեն, հետո կերեւա», 1.41%-ն էլ դեռ զերծ է մնում որեւէ կարծիք հայտնելուց: Իսկ 1.99%-ը գտնում է, որ այս անփորձ կազմով ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը կտապալվի: 0.7%-ի գնահատմամբ՝ առանց ընդդիմության, նորընտիր խորհրդարանը չի կարողանա գործել: Եվ միայն 0.23%-ն է լավատես եւ կարծում է, որ նոր Ազգային ժողովը կբարձրացնի մեր երկրի միջազգային հեղինակությունը: Ի դեպ, 0.59%-ը մտահոգ է, թե նորաթուխ պատգամավորները, պարզապես, կխանգարեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 0.35%-ի կարծիքով՝ ոչ մի բան չի փոխվի, իսկ շուրջ 52.75%-ի պատկերացմամբ՝ ավելի վատ կլինի:

Թինա Կանդելակին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու մասին

Նշենք, որ սոցհարցումը շարունակվում է եւ հենց դուք ձեր մասնակցությամբ եւ քվեարկությամբ կարող եք փոխել իրավիճակի պատկերը՝ նշելով, թե, ըստ ձեզ, ինչպիսին է նոր Ազգային ժողովից հանրության ակնկալիքները՝ անցնելով ստորեւ նշված հղումով՝

https://iravunk.com/#poll_block

«Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես...»

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА