ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես է Սոորսի հիմնադրամը փորձում կառավարել Հայաստանի Հանրապետությանը (Բացահայտում)

11.02.2019 00:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչպես է Սոորսի հիմնադրամը փորձում կառավարել Հայաստանի Հանրապետությանը (Բացահայտում)

Ժողովրդավարության տարածման անվան տակ շատ երկրներում պետական համակարգերի տոտալ կոլապս ստեղծելով եւ առաջին հերթին բոլոր ազգային արժեքների տակ ական դնելով հայտնի միլիարդատեր, «Բաց հասարակության հիմնադրամների» ղեկավար Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել եւ նշել, թե Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար: Վերջինս գրառմանը կից հրապարակել էր «Ինչպես կարող է Միացյալ Նահանգները աջակցել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» վերնագրով անգլերեն հոդված, որի թարգմանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ, ինչը նաեւ բացահայտում է, թե ինչպես է Սորոսի հիմնադրամը փորձում կառավարել Հայաստանի Հանրապետությանը:

Մենք խոսում ենք առանց թակարդների․Փաշինյանը մի դրվագ է պատմել Ալիեւի հետ զրույցից

«2018 թ. ապրիլին հայերը փողոց դուրս եկան` լավ իշխանության եւ ժողովրդավարության բարելավման պահանջներով, եւ չնայած այս օրերին թվում է, թե սա հազվադեպ երեւույթ է, սակայն լավ տղաները հաղթեցին: Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ժողովրդավարական ակտիվիստները մի կողմ քաշեցին կոռումպացված ու արմատացած կառավարությունը եւ իշխանությունն իրենց ձեռքը վերցրեցին:

​​​​​​​«Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցում, ՀՀ-ին կարող է բազմաթիվ խնդիրների առջեւ կանգնեցնել»

Ութ ամիս անց, Հայաստանում սերնդի հիշողության մեջ տեղ գտած առաջին ժողովրդավարական ընտրություններում, բարեփոխիչները ամրապնդեցին իրենց հաղթանակը: Փաշինյանը եւ նրա «Իմ քայլը» դաշինքը ստացան քվեների 70 տոկոսից ավելին. այժմ նա` որպես վարչապետ, պաշտոնավարելու է ամբողջ ժամկետով: Մինչդեռ երկիրը վերջին 20 տարիների ընթացքում ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չկարողացավ նույնիսկ մեկ տեղ ունենալ նոր խորհրդարանում:

Թինա Կանդելակին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու մասին

Այժմ քրեական արդարադատության համակարգը բարեփոխելու եւ խոշոր հակակոռուպցիոն օրենքներ կիրառելու համար Հայաստանը եզակի հնարավորություն ունի, եւ Միացյալ Նահանգները, որն իր շահագրգռվածությունն ունի անկայուն տարածաշրջանում կայունություն ապահովելու համար, հնարավորություն ունի օգնելու այդ նպատակներին հասնելու գործում:

Նախեւառաջ, ԱՄՆ կառավարությունը կարող է վերսկսել «Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի» (USATF) գործունեությունը: Աշխատանքային խումբը 1999 թվականից սկսած երկու երկրների միջեւ առեւտրի հիմնական գործիքն է եղել, բայց դա ընդամենը մի  համաձայնագիր է, որը կենտրոնանում է միայն առեւտրի եւ տնտեսական զարգացման վրա:

Եթե նույնիսկ պարզվեր Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա. Դավիթ Անանյան

Երկու երկրների միջեւ առավել ընդարձակ համաձայնագիրը կարող է Հայաստանին օգնել տարիներ շարունակ նրա տնտեսությունը քայքայած կոռուպցիայի դեմ պայքարելու գործում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» կոռուպցիայի մակարդակի համար Հայաստանին հատկացրել է աշխարհի 180 երկրներից 107-րդի տեղը: Հայաստանի բնակչության մոտավորապես 30 տոկոսը բնակվում է աղքատության ազգային շեմից ցածր պայմաններում, եւ երկիրը պայքարում է բարձր գործազրկության եւ աշխատուժի ցածր մասնակցության (հատկապես կանանց շրջանում) դեմ:

Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին

Կազմակերպությունները, որոնք կենտրոնանում են հակակոռուպցիոն եւ իրավական բարեփոխումների առանցքային հարցերի վրա, կարող են կառավարության համար հանդես գալ ե՛ւ որպես գործընկերներ,  ե՛ւ որպես զսպող գործոններ, ինչը կարեւոր է, քանի որ Փաշինյանը ձգտում է երկարաժամկետ ժողովրդավարություն կառուցել: Այնուամենայնիվ, դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կկարողանան ազատորեն աշխատել որպես հասարակական միավորումներ:

Վարչապետի խոսնակը՝ Աղաջանյան-Փաշինյան հարաբերությունների մասին

ԱՄՆ կառավարությունը կարող է օժանդակել նոր վարչապետին, որն ասել է, որ ինքը պարտավորվում է վերացնել կոռուպցիան եւ վերականգնել գողացված ակտիվները: Մասնավորապես, Միացյալ Նահանգները կարող են պարբերաբար տեղեկատվություն տրամադրել նախորդ ռեժիմին օժանդակող այն օլիգարխների մասին, որոնք Հայաստանից ԱՄՆ են դուրս բերել ակտիվները, եւ օգնել դրանք հետ վերադարձնել:

«Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես...»

Օրինակ, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը Հայաստանին կարող է տրամադրել կոռուպցիոներների դեմ իր կողմից անցկացվող այն միջոցառումների վերաբերյալ թարմ տեղեկություններ, ինչպիսիք են քրեական հետապնդումները կամ անհատական պատժամիջոցները: Այն կարող է նպաստել հայ քննիչների եւ դատախազների փոխանակման ծրագրերին` օգնելու համար վերջիններիս սովորել, թե ինչպես կիրառել արդյունավետ քննչական ռազմավարություններ, ինչպիսիք են օրինակ` ֆինանսական դատավարությունը, կոռուպցիոն դեպքերի հետաքննության համար: Տասնամյակներ շարունակ Հայաստանի հին ռեժիմը թույլ տվեց, որ  զարգանա անարդյունավետ վերապատրաստման պրակտիկանՀայաստանի հակակոռուպցիոն գործող կառույցները, օրինակ ` հակակոռուպցիոն ազգային խորհուրդը, չկարողացավ հետապնդել կոռումպացված պաշտոնյաներին, եւ նրանք մեղադրվեցին կաշառք վերցնելու, ինչպես նաեւ իրենց բյուջեի միջոցները անձնական ծախսերը հոգալու նպատակով վատնելու համար:

«Փաշինյանն իր թիմը հավաքեց` մարդկային ռեսուրսները ոչ ճիշտ գնահատելով». Մադաթյան (Տեսանյութ)

Կոռուպցիայով լցված այս միջավայրից դուրս գալուց հետո Հայաստանի քաղաքացիական ծառայողների նոր դասը արտաքին օժանդակության կարիք կունենա: ԱՄՆ-ի իրավապահ մարմինների մասնագետները կարող են Հայաստանի կառավարությանը խորհրդատվություն տրամադրել` իրավական գործընթացների եւ բարեփոխումների վերաբերյալ, որոնք կնվազեցնեն շահերի բախման մակարդակը` ընդհանուր առմամբ քաղաքացիական ծառայության բարեխղճությունն ամրապնդելիս:

Երկրորդ, ԱՄՆ կարող է սատարել Հայաստանի կառավարությանը դատական համակարգի անկախությունը վերականգնելու հարցում `աջակցելով դրա իրավապահ մարմիններին եւ դատավորներին, ինչպես նաեւ դատախազներին եւ ոստիկանության ծառայողներին` քաղաքացիական իրավունքների եւ հակակոռուպցիոն պրակտիկայի վերաբերյալ առավել տեղեկացված լինելու հարցումԱՄՆ Պետդեպարտամենտը եւ Արդարադատության դեպարտամենտը կարող են օգնել հայաստանյան իրավապահ մարմիններին արտաքին փորձագետներ ներգրավելու հարցում` ոստիկանական ծառայությունը բարելավելու եւ մարդու իրավունքների պաշտպանության ու մասնագիտական անձեռնմխելիության մասով դատախազներին (ու դատավորներին) վերապատրաստելու համար:

«ՊԼԱՆՔԱՇ» ԸՆԿԵՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Ընդլայնված Աշխատանքային խումբը կարող է նաեւ թույլ տալ ԱՄՆ կառավարությանը ավելացնել  իրավապաշտպաններին եւ քաղաքացիական հասարակության մյուս կազմակերպություններին տրամադրվող աջակցությունը: Օրինակ` Աշխատանքային խումբը կարող է այնպիսի դրույթներ սահմանել, որոնց համաձայն ՀԿ-ները կկարողանան մասնակցել նոր կառավարության հետ կազմակերպվող կանոնավոր հանդիպումներին: Համաձայնագիրը կարող է պահանջել ամենամյա հանդիպումներ այդ կազմակերպությունների միջեւ, որից հետո հանդիպումների արդյունքների վերաբերյալ կարող են հրապարակվել հանրային զեկույցներ: Դա կնպաստի նոր կառավարության եւ ՀՀ քաղաքացիների միջեւ հաշվետվողականության բարձրացմանը: Միացյալ Նահանգները կարող է նաեւ տեխնիկական մասնագետներ առաջարկել Պետդեպարտամենտից ` նոր Հայաստանի քաղաքացիական ծառայողներին քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար:

«Առնվազն 60 հազար մարդու ուղարկել խաշ ուտելու, իմ կարծիքով` վատ որոշում է». Մամիջանյան (Տեսանյութ)

Կոռուպցիայի հետեւանքով տառապող երկիրը հնարավոր չէ մեկ օրում բարեփոխել: Հայաստանի առջեւ մեծ մարտահրավերներ են ծառացել, որոնք հաղթահարելու համար ժամանակ է հարկավոր: Կայուն ժողովրդավարություն հաստատելու ուղին բռնած Հայաստանին աջակցելու համար, Միացյալ Նահանգները կարող են ընդլայնել  Աշխատանքային խումբը եւ ձեռնարկել Երեւանի հետ ունեցած հարաբերությունները ընդլայնելու աշխատանքներ: Այժմ Հայաստանը յուրահատուկ հնարավորություն ունի հաղթահարելու համար ավտոկրատիայի եւ կոռուպցիայի տարիները, եւ ԱՄՆ կարող է զգալի դեր խաղալ այդ հարցում», - ասված է սորոսյան հավանությանն արժանացած հոդվածում:

Նիկոլ Փաշինյանի ազգականին կանչել են հարցաքննության․ «Ժողովուրդ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА