ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 11-ը պատմության մեջ

11.02.2019 09:30 ՕՐԱՑՈՒՅՑ
Փետրվարի 11-ը պատմության մեջ

Փետրվարի 11-ը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հատկապես ճապոնացիների կյանքում: Նրանք այսօր նշում են իրենց երկրի տոնն ու վայելում են 1-օրյա արձակուրդ՝ ողջ երկրի տարածքով մեկ: Ճապոնական պետության հիմնադրման օրը հաշվվում է առաջին կայսեր՝ Դզիմմուի կառավարման առաջին օրվանից: Օրը պաշտոնապես գրանցվել է Ճապոնիայի տոն օրերի ցանկում 1966 թվականին: Իսկ 87 տարի առաջ այս օրը՝ 1929 թ. Փետրվարի 11-ին, Վատիկանը ճանաչվեց որպես քաղաք-պետություն: Մինչ այդ, այն ուղղակի տարածք էր, հողակտոր, որը մտնում էր Հռոմի կազմի մեջ: Այդ օրից այն համարվում է կաթոլիկ հոր՝ Հռոմի Պապի ու Վատիկանի կաթոլիկ հոգևոր խորհրդի նստավայրը:

Ապրիլի 24ը պատմության մեջ

1847 թ. այս օրը ծնվել են ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը, 1894 թ.՝ Սովետական Միության գրող, մանուկների համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Վիտալի Բիանկին, 1926 թ.՝ կանադական ու ամերիկյան կինոարտադրության հայտնի աստղ Լելսի Նիլսոնը: 1650 թ. փետրվարի 11-ին մահացել է ֆրանսիացի փիլիսոփա, ֆիզիկոս, մաթեմատիկոս, կենսաբան Ռենե Դեկարտը, 1829-ին՝ Թեհրանում, իր քաղաքական հայացքների համար դատապարտված, այդպես էլ ազատության չհասած ու պատժի կրումն արդեն ավարտած ռուս դրամատուրգ, պոետ ու հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Գրիբոյեդովը սպանվում է մի խումբ ծայրահեղականների կողմից: Ժամանակակից հայտնիներից՝ 4 տարի առաջ այս օրը մահացավ ամերիկյան էստրադային երգչուհի Ուիթնի Հյուսթոնը:

Թբիլիսիում էլ այս օրը կարևոր իրադարձությամբ է նշանավորվում: Ուղիղ 50 տարի առաջ՝ 1966 թ. փետրվարի 11-ին Թբիլիսիում բացվում է Անդրկովկասում առաջին, իսկ ԽՍՀՄ-ում՝ չորրորդ մետրոպոլիտենը:

Եվս մեկ պատմական իրադարձություն՝ կապված այս օրվա հետ. 1935 թվականին, Ամալյա Էրհարթ անունով կին օդաչուն, մեն-մենակ ծայրեծայր կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, դառնալով առաջին կինն, ով արել է դա:
Այսօր իր ծնունդն է նշում նաև ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը, իսկ հայերից՝ նշանավոր ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА