ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու են Սիրիա զորախումբ ուղարկելը խիստ գաղտնի պահել

10.02.2019 21:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչու են Սիրիա զորախումբ ուղարկելը խիստ գաղտնի պահել

Ակտիվ քննարկման փուլում է հարցը, թե ինչքանով է ՀՀ օրենսդրությանը համապատասխանում Սիրիա հայաստանյան զորախումբ ուղարկելը (ինչքան էլ, որ յն կոչվի հումանիտար առաքելություն, սակայն երբ խումբն ուղարկել է ՀՀ ՊՆ-ն, ապա անկախ նրանից, որ դրա կազմում բժիշկներ կամսակրավորներ են, այն՝ զինվորականների խումբ է՝ զորախումբ): Բանն այն է, որ ինչ-որ երկրի տարածք զինվորականներ ուղարկել միջազգային օրենսդրությամբ թույլատրելի է երկու դեպքում՝ այդ երկրի խնդրանքով կամ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: Երկրորդ տարբերակը, հասկանալի է, այս դեպքում չկա: Գոնե պաշտոնապես ներկայացված չէ նաեւ Սիրիայի իշխանությունների խնդրանքը Հայաստանին՝ ուղարկել զորախումբ: Այսինքն, եթե այս հիմնավորումը չտրվի, կնշանակի, որ մեր զինված ուժերի խմբավրորումը Սիրիա է մտել միջազգային իրավունքի խախտմամբ, ինչը, ի դեպ, ներխուժում է, ագրեսիա, այսինքն՝ Սիրիան կարող է համարել, որ Հայաստանի հետպատերազմական դրության մեջ է: Սակայն բանը հազիվ թե այս ծայրահեղությանը հասնի. պարզ է, որ հայկական զորախումբը Սիրիա է մեկնել ՌԴ ՊՆ-ի հետ համագործակցությամբ, այսինքն, եթե պետք եղավ, սրա տակ հանգիստ կարող է դրվել սիրիական կառավարության օգնության խնդրանքը, անգամ՝ ասենք անցած տարվա օգոստոսով թվագրված: Նկատենք, առանց ռուսների էլ Սիրիան ուրախությամբ նման խնդրագիր կտար. ի վերջո, նման համագործակցությունը եւ թեկուզեւ փոքրիկ, սակայն՝ օգնությունն առաջին հերթին քաղաքական նկատառումներով հենց Դամասկոսին է պետք:

Ինչու՞ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը. Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնի մոտ հանեց պիջակը

Այսինքն, խնդիրը ոչ թե օրինականության մեջ է, այլ նրա, թե ինչու ՀՀ իշխանությունները մինչեւ վերջին պահը այդ ակցիան խիստ գաղտնի պահեցին, այն աստիճան, որ անգամ կանխավ այն օրինականացնելու (դա կարող էր վաղաժամկետ բացահայտել ռազմական ակցիան) հարցը մի կողմ թողեցին՝ գնալով լուրջ խախտման: Դժվար չէ կռահել, որ պատճառն ԱՄՆ-ից սպասվող հսկայական բացասական ռեակցիան է. հիշեցնենք, թե Բոլթոնը հայաստանյան այցի ժամանակ ինչ սպառնալիքներ հնչեցրեց այդ սիրիական նախաձեռնության հետ կապված: Սակայն անգամ այդ պատճառով առաքելությունը խիստ գաղտնի պահելն անիմաստ է. մեկ է, այդ մասին մեկ օր շուտ, թե մեկ օր ուշ՝ իմացվելու էր եւ այդ ռեակցիան կլինի: Եվ ահա մեր աղբյուրը հուշում է, որ իշխանական վերնախավում եւս այդ հանգամանքը լավ պատկերացնում էին: Սակայն այդ գաղտնիությանը գնացին, հաշվի առնելով հետեւյալը: Ըստ աղբյուրի, բացի ցուցադրական սպառնալիքներից, նաեւ հայաստանյան հայտնի գունավոր էլեմենտների ներգրավմամբ նախապատրաստված էին մինչեւ իսկ օդանավակայանների շրջապատմամբ ուղեկցվող բուռն, աղմկոտ գործողությունների մի ամբողջ սցենար, եթե հանկարծ իշխանական վերնախավն ի վերջո որոշեր՝ գնալ սիրիական այդ առաքելութայնը: Այդ ամենը կարող էր զորախմբի ուղարկման հարցում խնդիրներ ստեղծել, միգուցե՝ ձախողում: Իսկ ահա Մոսկվայում դրանից կարող էին այն կարծիքը կազմել, որ Փաշինյանն ինքն է տակից այդ բողոքի ալիքը սարքել՝ այդ կերպ զորախումբն ուղարկելուց խուսափելու համար: Ուստիեւ՝ մշակվեց նման գաղտնիության պայմաններում զորախումբն ուղարկելու մի ամբողջ գործողություն: Ճիշտ է, նաեւ այստեղից սպասվող աղմուկը գիտակցելով, սակայն սա համարվում էր ավելի մարսելի, քան այն մյուս տարբերակը: Ինչ վերաբերում է զորախումբ ուղարկելու հիմքերին, այդ թվում՝ Սիրիայի կառավարության խնդրանքին, ապա աղբյուրը տեղեկցնում է նաեւ, որ այդ ամենը նախապատրաստվում է եւ այսօր-վաղը կներկայացվի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА