ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կան «գաղտնի» մասեր, որոնք չպետք է չարաշահվեն՝ Փաշինյանի նախաձեռնության ապօրինությունը կոծկելու համար»

10.02.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Կան «գաղտնի» մասեր, որոնք չպետք է չարաշահվեն՝ Փաշինյանի նախաձեռնության ապօրինությունը կոծկելու համար»

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թինա Կանդելակին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու մասին

– Հայաստանի նոր իշխանությունները, փորձելով կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը, արդեն քանի օր է, ինչ խուճապահար հիմնավորումներ են փորձում բերել, օրը մի տարբերակ հորինելով։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հանդես են եկել իրարամերժ հայտարարություններով։

Այսօր էլ ՀՀ ՊՆ-ն, զորախմբի գործուղման 4-րդ օրը, փորձեց նոր վարկածով հանդես գալ, որը սակայն նույնպես որեւէ լուրջ քննադատությանը չի դիմանում։ Ճիշտ այնպես, ինչպես ամանորի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայ զինվորականի սպանության փաստը կոծկելու անհեթեթ հիմնավորումները։

Այս անգամ վկայակոչվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքված համագործակցության մասին համաձայնագիրը։

Իրականում այդպիսի համաձայնագիր գոյություն չունի։ Փոխարենը, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր (27 օգոստոսի, 2001թ. Դամասկոս)։ Կրկնում եմ՝ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ոլորտում համագործակցության մասին։

Միտումնավոր բաց թողնելով համաձայնագրի իրական անվանումը՝ փորձ է արվում կրկին քողարկել այն փաստը, որ հայ զինվորականներից բաղկացած միավորը, այո, մարդասիրական առաքելությամբ, բայց զինված ուժերի ստորաբաժանում է։

Հիշեցնեմ նաեւ, որ ըստ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին։ Նման որոշում հանրությանը հայտնի չէ։

Հասկանալի է, որ նման հարցերում կան «գաղտնի» մասեր, որոնք սակայն չպետք է չարաշահվեն՝ Փաշինյանի այս անձնական նախաձեռնության ապօրինությունը կոծկելու համար։

Ուստի ակնկալում եմ նաեւ, որ ԱԺ շահագրգիռ պատգամավորները, ունենալով «գաղտնի» փաստաթղթերի թույլտվություն, իրենց վրա կվերցնեն այս հարցադրման խորհրդարանական վերահսկողությունը։

Բարի ծառայություն մեր տղաներին եւ խաղաղություն՝ Սիրիայի ժողովրդին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА