ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաշվի առնելով, որ սա Մխիթարյանի առաջին խաղն էր մոտ 2 ամիս բացակայելուց հետո, այն առավել քան տպավորիչ էր.Football London

10.02.2019 17:46 ՍՊՈՐՏ
Հաշվի առնելով, որ սա Մխիթարյանի առաջին խաղն էր մոտ 2 ամիս բացակայելուց հետո, այն առավել քան տպավորիչ էր.Football London

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականին առաջին անգամ մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպման՝ «Հադերսֆիլդ Թաունի» հետ մրցավեճում (2-1) լինելով մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացնելով 76 րոպե։

Երբ են ձեւավորվել առաջին ֆուտբոլային ակումբները

Հայտնի պարբերականներն ու վիճակագրական ռեսուրսները գնահատել են Հայաստանի ազգային հավաքականի ավագի ելույթը։

ESPN – 7

Առավելագույնը՝ Լորան Կոսիելնի (8)

«Լավ վերադարձ հայ ֆուտբոլիստի համար։ Մխիթարյանը ստեղծարար պարտականությունները կիսում էր Իվոբիի հետ, նաև շատ դեպքերում կարողանում էր ազատ գոտիներ գտնել հարձակման եզրափակիչ հատվածում»։

Football London – 7

Առավելագույնը՝ Ալեքս Իվոբի (8)

«Հաշվի առնելով, որ սա Մխիթարյանի առաջին խաղն էր մոտ 2 ամիս վնասվածքի պատճառով բացակայելուց հետո, այն առավել քան տպավորիչ էր հայ ֆուտբոլիստի համար։ Նա հակագրոհների ժամանակ հաճախ դառնում էր այն խաղացողը, որը գնդակը հասցնում էր վտանգավոր հատվածում գտնվող թիմակիցներին։

Մխիթարյանը գրոհները եզրափակելու առումով ամենևին իդեալական չէր, գոլ խփելու հիանալի հնարավորություն չօգտագործեց, նաև փոքր-ինչ խամրեց երկրորդ խաղակեսում, սակայն առաջին թիմ վերադառնալուց անմիջապես հետո նման ելույթ ունենալը լավ նշան է»։

Mirror – 7

Առավելագույնը՝ Բերնդ Լենո (8)

«Վտանգավոր էր գնդակով և խնդիրներ պատճառեց մրցակցին գրոհների եզրափակիչ փուլում»։

Pain in the Arsenal – 7,7

Առավելագույնը՝ Լորան Կոսիելնի (8,1)

«Նա մեծ տարբերություն բերեց հարձակման գիծ։ Տպավորեց այն, որ նա երկրորդ գոլի ժամանակ հրաժարվեց անձամբ եզրափակել՝ գտնելով ավելի հարմար տարբերակ։ Շատ լավ խաղաց հանդիպման ընթացքում, ապահովեց էներգիա, առաջնորդեց հակագրոհներ և մասնակցեց դրանցից յուրաքանչյուրին։ Մխիթարյանին սրությունը փոքր-ինչ չհերիքեց գրոհների վերջնական հատվածում, բայց նա բավականին ժամանակ բացակայել էր խաղադաշտից։ Սա այն խաղն էր, որ ցանկանում էինք տեսնել նրա կատարմամբ, և խաղը, որ ցույց տվեց՝ նա միգուցե կարող է լուծում դառնալ խնդիրների համար»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА