ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սաութհեմփթոնի» երկու երկրպագու ձերբակալվել է Սալային ուղղված վիրավորական ժեստերի համար (տեսանյութ)

10.02.2019 17:43 ՍՊՈՐՏ
«Սաութհեմփթոնի» երկու երկրպագու ձերբակալվել է Սալային ուղղված վիրավորական ժեստերի համար (տեսանյութ)

«Սաութհեմփթոնի» երկու երկրպագու ձերբակալվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Քարդիֆ Սիթիի» հետ խաղում (1:2) մահացած ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային ուղղված ժեստերի համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ, սա արդեն լուրջ է․ Փաշինյան

«Սրբերի» երկրպագուները տրիբունաներում ձեռքերով ինքնաթիռի թռիչք են ցույց տվել՝ փորձելով պրովոկացիայի ենթարկել «Քարդիֆի» երկրպագուներին:

Հաղորդվում է, որ «Սաութհեմփթոնը» մտադիր է այդ երկրպագուներին 3 տարով արգելել մարզադաշտ այցելել:

Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալան ձմեռայրին տրանսֆերային պատուհանի ժամանակ էր «Նանտից» տեղափոխվել «Քարդիֆ»՝ դառնալով բրիտանական ակումբի ամենաթանկ տրանսֆերը: Հունվարի 21-ի երեկոյան Սալան մասնավոր ինքնաթիռով մեկնել էր Ուելս, բայց նախատեսված վայրէջքից մեկ ժամ առաջ նրա ինքնաթիռն անհետացել էր ռադարների տեսադաշտից:

Փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ Լա-Մանշի հատակին կործանված ինքնառիթի բեկորների մոտ հայտնաբերված մարմինն Էմիլիանո Սալայինն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА