o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրիտանացիների մեծամասնությունը ցանկանում է հետաձգել բրեքսիթը

10.02.2019 17:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բրիտանացիների մեծամասնությունը ցանկանում է հետաձգել բրեքսիթը

Բրիտանացի ընտրողների մեծ մասը՝ 53 տոկոսը, ցանկանում է հետաձգել Եվրոպական Միությունից երկրի դուրս գալը, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով The Independent թերթի համար BMG Research ընկերության հարցման տվյալները:

Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ»․ Թրամփի ուղերձն իրանցիներին

Հարցվածների 49 տոկոսը համարում է, որ բրեքսիթն առանց համաձայնագրի տնտեսական աղետի կվերածվի, որը երկարատեւ վնաս կհասցնի երկրին: Այդ պնդման հետ համաձայն է բրիտանացիների 28 տոկոսը:

Ինչպես նշվում է, ԵՄ-ից Մեծ Բրիտանիան դուրս է գալու յոթ շաբաթից պակաս ժամկետում՝ մարտի 29-ին:

Հարցումն անցկացվել էր փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում: Դրանում մասնակցել է 1503 բրիտանացի:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի վերջում բրիտանական պատգամավորները բրեքսիթը հետաձգելուն դեմ են քվեարկել: Փետրվարի սկզբում Daily Telegraph թերթը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները ցանկանում են թողնել երկիրը ԵՄ կազմում մինչեւ 2019 թվականի մայիսի 24-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА