ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ղարիբյանը զբաղված է Օրբելյանին վարկաբեկելով, իսկ ոլորտի գործիչները՝ գոտեպնդելով

10.02.2019 14:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ղարիբյանը զբաղված է Օրբելյանին վարկաբեկելով, իսկ ոլորտի գործիչները՝ գոտեպնդելով

Մի քանի ժամից Լոս Անջելեսում կկայանա «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը: ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը այս տարի եւս համարվում է «Գրեմմիի» հավակնորդ, նա «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրվել է Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը, որն իրականացվել է հայտնի «Դելոս» ընկերության կողմից։

«Այ ընկեր ջան, լոլո մի կարդա». քաղաքացինՙ քաղաքապետի խոսնակին

Մինչ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն իր ամբիցիաներով է առաջնորդվում ու սկզբունքորեն Օրբելյանին հաջողություն մաղթելու փոխարեն զբաղված է նրան վարկաբեկելով, որին «Իրավունքը» մի քանի անգամ է անդրադարձել է,   ոլորտի պաշտոնավոր եւ անպաշտոն անձինք հաջողություններ են մաղթում՝ Օրբելյանին գոտեպնդելու համար: Մասնավորապես Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղը Լոս Անջելեսում կկայանա «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը: ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին «Grammy»-ի հավակնորդ է: «Grammy» 61-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված է նաև Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը՝ Օրբելյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ այդ ձայնագրության մեջ հնչում է նաև Օրբելյանի բարեկամներից լուսահոգի Դմիտրի Խվորոստովսկու ձայնը: Սիրելի Մաեստրո, շնորհավորում եմ այս հեղինակավոր մրցանակաբաշխությանն առաջադրված լինելու և մասնակցելու կապակցությամբ ։ Սա արդեն իսկ հաղթանակ է: Հաջողություն մեզ բոլորիս, Հայաստանին»:

«Որոշ ժամանակ առաջ մամուլն ինձ նշանակել էր Շիրակի մարզպետ». Տիգրան Վիրաբյան

Օպերային թատրոնի պաշտոնական էջում ևս կարեւորում են Օրբելյանի մասնակցությունը հեղինակավոր մրցանակաբաշխությունում . «Այսօրինակ հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը հայազգի արտիստի՝ առավել ևս Հայաստանի օպերային թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի՝ Մաեստրո Կ Օրբելյանի մասնակցությունն արդեն իսկ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր հայի համար։ Շնորհավորում ենք Մաեստրո Կոնստանտին Օրբելյանին այս կարևոր մրցանակաբաշխությանն առաջադրված լինելու և մասնակցելու կապակցությամբ: Թող նորանոր ձեռքբերումներն ու ստեղծագործական նվաճումները մշտապես ուղեկցեն Ձեզ սիրելի Մաեստրո»,- ասված է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական էջում։

«Հուրախություն բոլորիս` Օրբելյանը դեռ չի հուսահատվում». Լիպարիտ Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА