o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էլիզաբեթ թագուհուն պատկանող և Օբամային տեղափոխած Range Rover-ը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

10.02.2019 12:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էլիզաբեթ թագուհուն պատկանող և Օբամային տեղափոխած Range Rover-ը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

Անգլիայում վաճառքի է հանվել Էլիզաբեթ II թագուհուն պատկանող Range Rover կապույտ ավտոմեքենան: Ինչպես նշում է Fox News-ը, մեքենան 2016թ. արտադրության է և ընդամենը 3200 մղոն է անցել:

Հենց այս մեքենայով է Մեծ Բրիտանիայի թագուհին ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ 2016թ. ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և կնոջը՝ Միշել Օբամային Վինձորի ամրոցի վայրէջքի համար նախատեսված տարածքից Քենսինգթոնյան պալատ ուղեկցել այն բանից հետո, երբ նախագահին ու տիկնոջը տեղափոխող ուղղաթիռը վայրէջք կատարելիս վնասել էր ամրոցի մարգագետինը:

Չնայած փամփշտակայուն չլինելուն՝ մեքենան հրաշալի վիճակում է գտնվում և շուրջ 170 հազար դոլար է գնահատվում:

Քանի որ ԱՄՆ նախագահների օգտագործած լիմուզինները վաճառքի ենթակա չեն, սա կարող է հետաքրքրված անձանց համար միաժամանակ թագավորական զույգի և նախագահ Օբամայի կողմից օգտագործված մեքենա ձեռք բերելու միակ հնարավորությունը լինել:

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, չեն համապատասխանում իրականությանը. նախարար

 

 

 









 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА