ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամենատաք 10 տարիները. օդերևութաբանները մինչև 2023 թվականը կանխատեսել են ռեկորդային բարձր ջերմաստիճան

10.02.2019 12:18 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
Ամենատաք 10 տարիները. օդերևութաբանները մինչև 2023 թվականը կանխատեսել են ռեկորդային բարձր ջերմաստիճան

Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (BMO) հրապարակել է Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության կանխատեսումներն առաջիկա 5 տարիների համար, հաղորդում է BBC- ն:

Ուլտրամշակված մթերքները բարձրացնում են վաղաժամ մահվան ռիսկը

Օդերևութաբանները պնդում են, որ մոլորակին արագ տաքացում է սպասվում: 2019-ից մինչև 2023 թվականներին օդը ջերմաստիճանը 1-1,5 աստիճան ավելի բարձր կլինի, քան եղել է 19-րդ դարի երկրորդ կեսին:

Ավելին, մասնագետների կանխատեսումների համաձայն` 2014-ից մինչև 2023 թվականների տասնամյակը լինելու է ամենատաքը վերջին հարյուր ու կես տարվա ընթացքում:

«Սա իրականություն է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք»,- ընդգծել են նրանք:

Օդերևութաբանների խոսքով` Երկրի բնակիչների հիմնական խնդիրները պետք է լինեն մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը և փոփոխվող կլիմայական պայմաններին հարմարվելը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА