ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դստեր թլպատման մեջ մեղադրվող կինը փորձել է սեւ մագիայով ազդել դատարանի վրա

09.02.2019 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դստեր թլպատման մեջ մեղադրվող կինը փորձել է սեւ մագիայով ազդել դատարանի վրա

Լոնդոնում դատարանը իր 3-ամյա դստերը խեղելու մեջ մեղավոր է ճանաչել Գանայից կնոջը։New York Post-ը հայտնում է, թե կնոջը, ում անունը չի նշվում, կարող է 14 տարվա ազատազրկում սպառնալ։

Այս գիշեր 31-ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակ կամրջից

Ոստիկանությունը սկսել է հետաքննել գործը այն բանից հետո, երբ ծնողներն իրենց երեխային ուժեղ արնահոսությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Բուժզննման ժամանակ բժիշկները երեխայի սեռական օրգանների վրա նշտարով ուժեղ կտրվածքներ են հայտնաբերել, որոնք վկայել են դստերը կանանց թլպատման ենթարկելու մասին։

Հետաքրքիր է, որ հետաքննության ընթացքում կինը սեւ մագիայի աղոթքներ է գործածել, որպեսզի ազդի դատարանի վրա։ Այսպես, նա ծեսեր է արել՝ օգտագործելով կովի լեզու եւ մեխեր, որպեսզի ատենակալների ու պետական մեղադրողի «լեզուները կարճացնի»։

Խեղված աղջկա հայրը նույնպես ազատազրկվել է, քանի որ չի փորձել դստերը պաշտպանել բարբարոսական վիրահատությունից։

Մեծ Բրիտանիայում կանանց թլպատումն օրենքով արգելված է 1985 թվականից։ Փորձագետները համամիտ են այն հարցում, որ դա դաժան սովորույթ է, որը կարելի է որակել որպես երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք։

Աղմկահարույց դատական գործընթացից հետո իրավապահները ակնկալում են, որ այս խեղող վիրահատություններն արմատախիլ կարվեն։ Նրանց կարծիքով, դրանք աղջիկներին ֆիզիկական եւ հոգեկան անուղղելի վնաս են պատճառում։

Կանանց թլպատումը արտաքին սեռական օրգանների ամբողջական կամ մասնակի հեռացումն է։ Որպես կանոն, կատարվում է կրոնական կամ ծիսական նպատակներով։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА