o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ բոլորն են, այսպես ասած, անմեղ մեղավորներ». Գերներալ Արկադի Կարապետյան

08.02.2019 17:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
 «Ոչ բոլորն են, այսպես ասած, անմեղ մեղավորներ». Գերներալ Արկադի Կարապետյան

«Իհարկե ես չեմ ողջունում, որ ճանապարհ անցած մարդկանց փորձում են նսեմացնել, բայց միառժամանակ համաձայն չեմ, որ այսօր տարբեր գործերով անցնող անձիք իսկապես ավանդ ունեն բանակի կայացման գործում: Ես չեմ ուզում որեւէ մեկին պաշտպանել, մյուսին` սեւացնել, չէ: Այո, կան կոնկրետ մարդիկ չեմ ուզում աննուներ տալ, որ իսկապես քաղաքական հալածանքների են ենթարկվում այսօր: Բայց ոչ բոլորն են, այսպես ասած, անմեղ մեղավորներ, ինչպես որ ներկայացնում են իրենց: Լավ, կոնկրետ օրինակ բերեմ, 2016թվականի ապրիլյան պատերազմի հետեւանքները կարող է իմ վրա է, իհարկե` ոչ: Ո՞վ է եղել Պաշտպանության նախարարը այն ժամանակ: Հիմա եթե 2016թվականին պատասխանատվության չենթարկվեցին մեղավորները, դա չի նշանակում, որ պիտի այդպես անմեղ էլ մնան: Հիմա Աստված է պատժում տարբեր ձեւերով: Ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա: Պատասխանատվությունից խուսափել ուղղակի անհնար ` պարզապես մեկը մի քիչ ավելի շուտ է պատասխան տալիս, մյուսը` ուշ, տարբերությունը դա է»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-ի քրեական գործով անցնող մի շարք անվանի մարդկանց, ասաց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանը: 

Վարչապետի որոշմամբ նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը

Հ.Գ. Գեներալի հետ զրույցը կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА