ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

08.02.2019 22:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՄԱՐԿԻԶ ԿԱՌԱԲԱՍ (ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ` «ԱՐԱՅԻԿ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ «Մինսկի խմբի»` Աղաբեկյանի հայտարարության հիմքում ընկած է այն իրողությունը, որ Արայիկ Հարությունյանը, իր հետ միասին լինելով Արցախի ամենախոշոր հողատերերը, Ադրբեջանին հող չի հանձնի:

 

ՉՏԵՍԱՆ ՊԱՏԻՑ ԿԱԽ...

Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահի աշխատակազմում բացվել է վեշելկայի հաստիք:

 

ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ

Քա՛յլ արա, ստացիր պաշտոն, քա՛յլ արա, ստացիր պաշտոն, քա՛յլ արա, ստացիր պաշտոն...

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԸ

Ըստ քաղտեխնոլոգների` Ազգային ժողովի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքն այնպիսի ընդդիմություն ունի, որ նրանք մեկը մյուսին էլ են ընդդիմություն:

 

ԹՌԻՉՔ ԿԿՎԻ ԲՆԻ ՎՐԱՅՈՎ

«Պարզվում է` բոլորն էլ դժգոհ չեն այն վիճակից, որից բոլորը դժգոհում են»:

Նիկոլ Փաշինյան

 

ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՀՈՒՅՍԵՐ (ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ` ԷՊՈՍԱԳԵՏ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ էպոսագետի` Նիկոլը իր ներման դիմումը մերժեց, քանի որ նա իր իմացած էպոսի դուխով Դավիթը չէր, այլ վերջում հորում պախկվող Մսրա Մելիքը:

 

ՀՍԿԻՉ, ՎԱՐԻՉ, ԿԱՌԱՎԱՐԻՉ (ՆԱԽԿԻՆ ՀՍԿԻՉԻՆ ԵՎ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մարզպետի նշանակումից պարզ դարձավ, որ վարորդը նաեւ հսկիչ է:

 

ՄԵՐ ՊԱՅՄԱՆԸ ՊԱՅՄԱՆ Ա

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ քաղաքական կուլիսներում շրջող զրույցների` Բոլթոնը Նիկոլին ղարաբաղյան խնդիրը լուծելու համար ժամանակ է տվել մինչեւ աշնան կկվի ձեն ածելը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА