o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գումարը ստանում է երգի հեղինակը, բայց կատարողից են պահանջում հարկեր»

08.02.2019 20:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գումարը ստանում է երգի հեղինակը, բայց կատարողից են պահանջում հարկեր»

Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերից ՀՀ պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը հորդորել էր երգիչ-երգչուհիներին ինքնահայտարարագրել սեփական եկամուտներն ու դրանից հարկեր վճարել: Սակայն օրերս ՊԵԿ նախագահը լրագրողներին տեղեկացրել էր, որ մինչ օրս դեռ դրական շարժեր չի տեսնում շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Ավելին` նա նաեւ որպես օրինակ մատնացույց էր արել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, որ նա վաղուց է կանոնավոր կերպով հետեւում այդ օրենքին ու հայտարարագրում իր եկամուտներըՕրեր առաջ պարզվեց, որ Տիգրան Մանսուրյանի օրինակին դեռեւս հետեւել է միայն երգիչ Մհեր Մեսրոպյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հարկ վճարողի հաշվառման իր վկայականը եւ այն մակագրել. «Վճարիր հարկերդ եւ քնիր խաղաղ»: «Իրավունքի» հետ զրույցում երգիչը խոստովանեց, որ Տիգրան Մանսուրյանի օրինակին հետեւելով ու ռուսական փորձն ունենալով է  գնացել այդ քայլին:

Չորրորդ իշխանությունը իրավունք ունի բացասականը բարձրաձայնելու, քննադատելու, ցնցելու. Լեւոն Բաղդասարյան. Տեսանյութ

 

«ԴԵՌ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳԻՏԵՄ` ԻՆՉ Է ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼԸ»

Քանի որ 2018 թվականից Հայաստանի համար սկսվել է նոր քաղաքական էջ, ուստի, իհարկե Տիգրան Մանսուրյանից հետո, քանի որ նա արդեն տարիներ շարունակ այդ օրենքը հարգում է, ես` որպես նոր սերնդի երաժիշտ, եղա առաջիններից, որ ներկայացա որպես ֆիզիկական անձ: Գրանցվեցի հարկայինում ու ներկայացա, որ պատրաստ եմ իմ պետությանը վճարել հարկեր: Նախ` դեռ Ռուսաստանից գիտեմ, թե ինչ է հարկեր վճարելը, քանի որ նույնպես այնտեղի քաղաքացի եմ, բայց դա օրենք է` յուրաքանչյուր երկրում մարդիկ հարկեր են վճարում: Ուղղակի, իմ գործընկերներից շատերը անակնկալի եկան, որովհետեւ գուցե իրենց գործունեությունից չէին վճարում հարկեր, բայց դա չպետք է բերի քաոսի, չպետք է ընկնեն ցայտնոտի մեջ, այլ կատարեն օրենքով սահմանված իրենց հարկային պարտականությունները: Միգուցե, իմ կոլեգաներից շատերը չեն համաձայնի իմ կարծիքին եւ քայլին, բայց դա իմ անձնական որոշումն է` որպես ՀՀ քաղաքացի:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

 

«ԵՐԲ ԵՐԳԻՉՆ ԻՆՔՆ Է ԻՐ ԳՈՐԾԱՏՈՒՆ»

Ձեր քայլով հորդորում եք գործընկերներին վճարեն հարկերը, իսկ նախկինում ինչո՞ւ երգիչներն իրենց եկամուտները հայտարարագրելու փորձ չէին անում, հատկապես, որ ասում են, թե օրենքը վաղուց կար:

- Օրենքը կար, պարզապես չէր գործում, որովհետեւ այդ օրենքի, այսպես ասած, PR-ը, միգուցե, այն ժամանակ այդքան չէր արվում, ու դրա կարիքը չկար, որ երգիչ-երգչուհիներից գումարներ գանձվեն: Եթե կոպիտ հաշվենք, մեր երկրում մոտ 500 երգիչ կա, ու ոչ բոլորն են, ասենք, 250-ը, որ թեպետ ճանաչված են, բայց աշխատանքային գործունեություն չեն ծավալում, նորմալ գումար չեն վաստակում, որ կարողանան հարկ էլ վճարել: Իսկ այդ 500-ի մյուս 250-ից էլ հանենք, թե ովքեր են համաձայն հարկ վճարելու, ու ստացվեց, որ էլ «տակը բան չի մնում»: Միգուցե, այդ հաշվա՞րկն է արվել, ու եկել են այն եզրակացության, որ իմաստ չկա, քանի որ երկրում կան խոշոր հարկատուներ, գործարարներ, որ վճարում են հարկեր: Ի վերջո, խոսքը այն գործունեության մասին է, որ ելույթներ ես ունենում զանազան միջոցառումների` պետական միջոցառումներից մինչեւ երեկոներ, եւ հետո, երգիչներ կան, որոնք աշխատում են ակումբներում ու ռեստորաններում որտեղ այդ գործատուն է վճարում հարկ` այդ երգչի համար: Բայց այստեղ խոսքը նրա մասին է, երբ երգիչն ինքն է իր գործատուն:

ՄԻՊ-ը չի շտապում գնահատական տալ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացմանը

 

«ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ ՎՃԱՐԵԼ ՀԱՐԿԵՐԴ»

Մհեր, Ձեր գործընկերներից շատերը չգիտեն այդ հարկ վճարելու ճանապարհները, նույնիսկ հումորով ասում են, որ ՀԴՄ-ն ձեռքներին պիտի ման գան:

- Ոչ իհարկե, կարգը հետեւյալն է, նախ պետք է դիմում գրես Հարկային մարմնին, որ ուզում ես դառնալ հարկատու, եւ դրանից հետո քեզ տալիս են առանձին հաշվեհամար: Ինձ ՊԵԿ-ում ասացին, որ ներկայացնում եմ իմ նախոդ տարվա գործունեությունը եւ ոչ թե ամեն երգելուց հետո, այլ տարին մեկ անգամ ես անում դա: Որեւէ մեկը չի գալու կանգնի քո գլխին ու ասի, քանի՞ երգ կատարեցիր, ինչքա՞ն գումար աշխատեցիր, դե, ուրեմն տուր ՀԴՄ-ն... Իհարկե ոչ, ինքնակամ է, եւ եթե ցանկություն ես հայտնել ներկայացնել քո եկամուտները տարվա վերջում, դա քո որոշումն է, դու ես ներկայացնում: Այսինքն` դա չի արվում պարտադրողական, որ քո ամեն ելույթին տեսուչները գան, կողքիդ կանգնեն, տեսնեն, թե որտեղ երգեցիր վճարովի, որտեղ` անվճար, որտեղ` բարեգործական: Օրենքը վաղուց կիրառվում է` աշխարհի տարբեր երկրներում, մենք լսել ենք, թե ինչպես են համաշխարհային շատ աստղեր հարկեր վճարել, կամ` խուսափել են հարկերից, որն ունեցել է նաեւ իր հետեւանքները: Անկախ քո սոցիալական, ֆինանսական դիրքից, որպես ֆիզիկական անձ, որպես տվյալ երկրի քաղաքացի պարտավոր ես վճարել հարկերդ: Նույնը հեղինակային իրավունքների մասին է, այդտեղ եւս ունեցել եմ փորձ, որովհետեւ չեմ սիրում օրենք խախտել: Եվ հաճելի է, որ մեր բնագավառում գործընկերներս հաճախ դիմում են ինձ, երբ հարց է առաջանում հեղինակային իրավունքներին` այս կամ այն երգը կատարելիս ճիշտը ո՞րն է...

Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

Երբ ՊԵԿ-ը հայտարարեց հարկեր վճարելու մասին, Ձեր գործընկերներից շատերն ասացին, որ ավելի լավ կլինի լուծեն հեղինակային իրավունքի հարցերը, հետո նոր` հարկեր պահանջեն մեզանից:

- Ցավոք, Հայաստանում չի գործում հեղինակային այն իրավունքը, որը տարածվում է կատարողի վրա: Հեղինակային իրավունքների հոնորարները ստանում են միայն երգահանները, տվյալ երգի հեղինակները: Եթե Հայաստանում այդ հարցը օրենքի մակարդակով լուծվի, ապա կարծում եմ` իմ գործընկերները մեծ սիրով կվճարեն այդ հարկերը, քանզի արդեն իրենց իրավունքներն էլ կպաշտպանվեն: Հայաստանում իսկապես կատարողի իրավունքը չի պաշտպանվում, բայց այնինչ  հենց կատարողն է դառնում այդ ստիմուլը, որ հեղինակները գրում են երգը, գործիքավորում է արվում, տեսահոլովակ է նկարահանվում, ի վերջո, իր կատարումով է հանրությանը ճանաչելի դառնում: Ստացվում է, որ  բոլորը մեծ գումարներ են աշխատում, բացի կատարողից, որովհետեւ կատարողի իրավունքը օրենքով չի պաշտպանվում: Ստացվում է, ամեն ինչ անում է կատարողը, դրա համար գումարը ստանում են միայն հեղինակները, բայց կատարողից են պահանջում հարկեր վճարել: Այդ հարցը պետք է լուծում ստանա, Ազգային ժողով պետք է մտնի մի նախագիծ, որով կփոխվեն կատարողների հեղինակային իրավունքները: Օրինակ` համաշխարհային «ԱԲԲԱ» խումբը երբ լուծարվեց, իսկ հայտնի է, որ նրանց երգերի հեղինակները երկու տղաներն էին, բայց խմբի երկու երգչուհիները, որոնք դրանից հետո ընդհանրապես ոչ մի տեղ կարծես թե չեն աշխատում, բայց ամեն մեկն ապրում է մեծ կղզում, ունի իր հարստությունը: Դա նրանից է, որ ունենալով հեղինակային իրավունք` որպես կատարող, մինչեւ օրս նրանք ու նրանց ժառանգները ապահովված են, որովհետեւ օրենքն այնտեղ գործում է, բայց մեզ մոտ` ոչ:

Ձեւավորվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարի երկրորդ էշելոնը

 

«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԽՈՍԵԼ ԱՍՏԾՈՒՑ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

Մհեր, երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, հաշվի առնելով նախկին իշխանությունների հետ ձեր մտեմությունը, կարծիքներ էին հնչում, որ այն կխոչընդոտի Ձեր կարիերային:

- Ինձ ոչինչ էլ չխանգարեց, քանզի միշտ իմ գործով եմ զբաղված: Անկախ ամեն ինչից, արտիստը մնում է արտիստ եւ կլինի նախորդ, ներկա կամ ապագա իշխանությունների հետ իմ մտերմությունը  բացարձակ կապ չունի իմ գործունեության հետ: Այ, եթե զբաղվեի քաղաքականությամբ, գուցե ազդեր իմ գործունեության վրա, բայց ես արտիստ եմ, ունեմ իմ լսարանը, հանդիսատեսը, որոնք սիրում են եւ ուզում են, որ ներկա գտնվեմ իրենց արարողություններին: Իմ ժողովուրդն ինձ սիրում է, գնահատում իմ արվեստը, իմ աշխատանքը, դրա համար էլ միշտ հրավիրում է իր առիթներին ներկա լինելու, ու չի թողնում, որ անգործ մնամ, որովհետեւ չեմ զբաղվում այնպիսի գործունեությամբ, որ նրանց մոտ իմ մասին իրենց կարծիքը փոխվի:

Ստամբուլյան կոնվենցիան «հակաբեղմնավորիչի» անվան տակ «սողոսկեց» ԱԺ

- Քաղաքականության մասին խոսեցիք, իսկ հնարավո՞ր է մի օր Ձեզ էլ տեսնենք քաղաքականության մեջ:

- Ոչ, դա իմը չէ, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որին կոչված է ի վերուստ, որին նա ծառայում է վերջին 20 տարին: Ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում ու վերջին 20 տարում երաժշտության մեջ եմ աճել, իմը երաժշտությունն է, բեմն է... Ես քաղաքականությունից հասկանում եմ շատ լավ, բայց չկամ դրա մեջ: Ամեն մեկը չի կարող խոսել Աստծուց, քաղաքականությունից ու երաժշտությունից: Ես հասկանում եմ երաժշտությունից, երաժշտությունն էլ` ինձ է լավ հասկանում:

«Երկիրը, սորոսականների ձեռքում գտնվելով, օրեցօր քայքայվում է». Հայկ Բաբուխանյան

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА