ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՍԿԱՅԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԲՅՈՒՋԵՆ ԹԵՐԱԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

08.02.2019 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՍԿԱՅԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԲՅՈՒՋԵՆ ԹԵՐԱԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

Երեւանի քաղաքապետարանը, ով անմասն չմնաց ճոխ պարգեւատրումներ բաժանելուց, պարզվում է, որ 2018 թվականի բյուջեի մուտքերը թերակատարել է: Նախատեսված մոտ 82.1 միլիարդ դրամի փոխարեն մուտքագրվել է մոտ 68.7 միլիարդ, կամ եկամուտների կատարողականը կազմել է 83.6 տոկոս: Բնականաբար՝ թերակատարվել են նաեւ ծախսերը. եթե նախատեսված գումարները չկան, ի՞նչ ծախսենԱյս հանգամանքը միանգամից երկու ուշագրավ հարց է առաջ քաշում: Նախ, այս տարվա համար բյուջեով սահմանված են  83 միլիարդ դրամ մուտքեր (անցած տարվանից էլ շատ) եւ մոտ 84,3 միլիարդ դրամ ծախսեր: Եվ եթե անցած տարի մուտքերը հազիվ 68.7 միլիարդ են կազմել, այդ ինչի՞ հաշվին է նախատեսվել այս տարվա բյուջեն, եւ ինչպե՞ս են այն կատարելուԵվ երկրորդ խնդիրը: Եթե համապատասխան մուտքերը չկան, նշանակում է պատկան պաշտոնյաները վատ են աշխատել: Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանն այն կառույցներից էր, որը բոլորից առաջ էր ճոխ պարգեւատրություններ կատարել: Ուրեմն` այդ ինչի՞ հաշվին են նման ճոխ պարգեւատրումներ ստացել աշխատակիցները, ո՞ր մի լավ աշխատանքի համարՀարցի պատասխանը փորձեցինք ստանալ Երեւանի քաղաքապետարանի լրատվական բաժնից, որտեղից մեզ ընդամենը խորհուրդ տվեցին՝ մտնել քաղաքապետարանի կայք, որտեղ, ըստ նրանց, տրամադրված հղումով պետք է գտնեինք մեզ հետաքրքրող հարցի պատասխանը: Եվ զավեշտի է նման, որ այդ հղումով կայքում գտանք միայն այն փաստաթուղթը, որը ներկայացնում է անցած տարվա բյուջեի կատարումը, այսինքն՝ այն ցուցանիշները, որոնց մասին էլ պարզաբանում էինք խնդրում: Երբ կրկին զանգեցինք եւ կրկին մեր հարցը հնչեցրինք, այս անգամ հնչեց հետեւյալ պատասխանը. «Հարցը գրավոր ուղարկեք»: Ուղարկեցինք, բայց ի՞նչ, հո անտեղի ստացված պարգեւատրությունները ետ չե՞ն տալու:

Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի եկամուտները նվազել են 6 անգամ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА