ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՐԵՄՆ` «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱ 10-Ի ՓՈԽԱՐԵՆ 5 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ Ա՞ՃՆ Է

08.02.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՈՒՐԵՄՆ` «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱ 10-Ի ՓՈԽԱՐԵՆ 5 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ Ա՞ՃՆ Է

Եվ այսպես, կառավարությունը վերջապես շրջանառության մեջ դրեց իր գործունեության ծրագիրը: Չնայած, երեւի ավելի լավ կաներ, որ ոչ մի ծրագիր էլ չներկայացներ. այդ կերպ գոնե մարդիկ հույս կունենային, որ ինչ-որ ռեալ սպասելիքներ կան: Իսկ այսպես, կարդում ես ներկայացված, հաճախ աբսուրդի հասնող բառակույտերն ու...

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Որ իրոք հաճախ հասել են սովորական բառակույտերի, դժվար չէ համոզվել: Օրինակ՝ ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ պետական առանցքային փաստաթղթերից մեկում կառավարության ծրագրում գրված այս արտահայտությանը. «Հայաստանի Հանրապետության զարգացմանը եւ արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարեւորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ոլորտներում արտոնյալ խավերի, խմբերի եւ անհատների գոյությամբ, օրենքի եւ այլոց իրավունքների նկատմամբ նրանց ամենաթողությամբ եւ անպատժելիությամբ...»: Չնայած` ի՞նչ բառակույտ, մեր կառավարության փիլիսոփայական ամենահիմնական հարցերից մեկի պատասխանն է` գտնել մարդկանց երջանիկ դարձնելու բանաձեւը: Այն է՝ չեզոքացնում ես երթեւեկության կոպիտ խախտումներով մեքենա վարող վարչապետական ավտոշարասյունը, տարաբնույթ լֆիկներին, չաշխատած տեղն իրենք իրենց պարգեւատրող չինովնիկներին, վարչապետից հանձնարարականներ սպասող դատավորներին, ու միանգամից բոլոր մարդիկ դառնում են երջանիկ: Միայն թե, ասում են, օրինակ, Շվեյցարիայում այդ ամենը չկա, նշանակում է՝ բոլոր շվեյցարացիները երջանի՞կ եւ արժանապատի՞վ են: Չէ, ոնց որ մեր կառավարության «երջանկության բանաձեւը» կասկածելի էԵվ նույն մտքի շարունակությունը. «Օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու  առանցքային գործոնը կառավարության քաղաքական կամքն է...»: Լո՞ւրջ, այսինքն՝ կառավարության կամքո՞վ մարդիկ պետք է երջանիկ լինեն: Մենք էլ մինչ այս միամտաբար կարծում էինք, որ օրենքի առաջ հավասարության սկզբունքը սահմանադրական նորմ է, բայց չէ, պարզվում է, պետք է կառավարությունը կամենաԲայց մի կողմ թողնենք հաճախ այս ամենից էլ աբսուրդ մնացած բառակույտերը: Ի վերջո, ինչ ուզում են գրեն, միայն թե գործն առաջ գնա, երկիրը, տնտեսությունը զարգանա, մարդիկ ապրուստ ունենան: Հա, սրա համար «տնտեսական հեղափոխություն» էին խոստացել, եւ բնականաբար, կառավարության ծրագիրն էլ պետք է ցույց տար այդ «հեղափոխության» գոնե հիմնական սկզբունքները: Ուրեմն, ո՞րն է այդ ուղին, բացի դրսի ներդրումների մասին ստանդարտ խոստումներից, ի՞նչ ռեալ մոտեցումներ է որդեգրել կառավարությունըԱղքատության մասով կառավարությունը խոստանում է. «Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը...»: Թե ինչպես, դա էլ մի կողմ թողնենք, նաեւ հաշվի առնելով, որ որեւէ էական բան չեն էլ գրել, որ կարողանաս կարծիք կազմել: Պարզապես փաստը ֆիքսենք. 5 տարուց պետք է ունենանք «էապես նվազեցված աղքատություն»: Եվ ինչքա՞ն է այդ էապեսը, 10 տոկոս, 50, թե՝ 70. ոչ մի բան այս մասին չկա: Այսինքն, եթե անգամ մի 20 տոկոս աղքատությունը կրճատվի, էլի կստացվի, որ իրենց խոստացածն արեցին: Սակայն սա էլ մի կողմ: Փաստորեն, ստացվում է, որ 2023թ.-ին (ով այն ժամանակ ողջ, ով՝ մեռած) դեռ նկատելի աղքատություն ունենալու ենք: Ուրեմն, թռիչքը սա՞ էր. ինչ-որ նման չէՍակայն մեկ այլ ցուցանիշ էլ ավելի է համոզում, որ անգամ կառավարությունում արդեն թռիչքներին չեն հավատում: «Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով` ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս»: Այսինքն, ենթադրելի է, որ խոսքը մինչեւ 2023թ.-ն տարեկան 5 տոկոս ՀՆԱ-ի աճ ունենալու մասին է: Այն դեպքում, երբ նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2017թ.-ին ունեցել է 7.5 տոկոս աճ, իսկ անցած տարի նորերին երկիրը հանձնել է մոտ 10 տոկոսանոց աճով: Փաշինյանի խոստացած «հեղափոխական թռիչքը» տրամաբանորեն ենթադրում էր այդ ցուցանիշի գոնե կրկնապատկում՝ մի 20 տոկոսանոց աճ: Բայց չէ, հիմա խոստանում են 5 տոկոս, այն էլ՝ առաջիկա 5 տարիների համար: Կարճ ասած, ստացած տնտեսական աճի կեսն են թողել (եթե ապահովեն), եւ դրա անունը «հեղափոխական թռի՞չք» է: Չնայած, սա էլ է թռիչք՝ թռիչք-խորություն:

ԵՎ ՆՈՐԻՑ ԽԱՅՏԱՌԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սրանից հետո իմաստ էլ չունի ֆիքսելը, որ այդպես էլ պարզ չէ,թե այդ 5 տոկոսն ինչի հաշվին են ապահովելու, ինչի վրա է դրվելու տնտեսական այն շեշտադրումները, որի վրա կկառուցվի ողջ համակարգը: Կարճ ասած, որքան էլ ցանկանաս տնտեսագիտական տեսանկյունից նայել այս փաստաթղթին, դա պարզապես անհնար է, քանի որ դրանում տնտեսագիտություն ասվածը պարզապես չկա: Բայց դե, այս փաստաթղթով պետք է ապրենք առաջիկա 5 տարիներին. այ, դա արդեն իսկական հերոսություն կլինի:

«ԳՅՈՒՂԱՑՈ՞ՒՑ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՊՐԾՆԵԼ, ԹԵ` ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА