ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է» (Տեսանյութ)

08.02.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է» (Տեսանյութ)

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Համենայնդեպս, լուրի իսկությունը փաստել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե նույն գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահներին հարցաքննելու վերաբերյալ լուրերը ՀՔԾ-ն հրաժարվում է մեկնաբանել: Իսկ թե այս մասին որեւէ տեղեկություն ունի՞ ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

Փաշինյանին չեմ նախանձում, բարդ իրավիճակ է. Էդուարդ Շարմազանովի ասուլիսը

- Ես կարող է ամեն ինչի մասին շատ տեղեկություն ունենամ, բայց այս հարցը  պետք է տա Հատուկ քննչական ծառայությանը, թող իրենք պարզաբանեն` հրավիրվել է պարոն Սերժ Սարգսյանը ՀՔԾ, թե` ոչ: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին, տեղի ունեցածի հիմնական պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ իր քաղաքական թիմը, որովհետեւ նրա եւ իր կողմնակիցների կողմից ատելության եւ անհանդուրժողականության տոտալ քարոզ էր իրականացվում 2008 թվականին: Այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին, 1998 թվականի նրանց չստացված ռեւանշի շարունակությունն էր: Հիշենք, որ Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունեցավ երկու փուլով` 2008 թվականին առաջին դեմքը չփոխվեց, բայց թուլացավ իշխանությունը, իսկ 2018-ին եղավ ամբողջական իշխանազավթում:

«Գլխարկը չէ, որ մեզ դուխ է տալիս». Վահե Էնֆիաջյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Է. Շարմազանովի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ ք տեսանյութում:.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА