o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՁՈՒՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՆԵՐՄՈՒԾՄԱՆ 97 ՏՈԿՈՍ ՆՎԱԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

08.02.2019 15:53 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՁՈՒՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՆԵՐՄՈՒԾՄԱՆ 97 ՏՈԿՈՍ ՆՎԱԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Ձվի պակաս խանութներում էլ չկա, բայց տոնական օրերին խոշոր սուպերմարկետնում դրանց դարակները երբեմն դատարկ էին լինում: Տնտեսական մրցակցոթւյան պաշտպանության հանձնաժողովը խոստացել էր ուսումնասիրել ու ասել պատճառները: Ձուն խանութներում ոչ միայն պակասել էր այլև` թանկացել: Սեզոնային տոնական պահանաջարկն ազդել էր ձվի դեֆիցիտի վրա, բայց գլխավոր պատճառն ըստ հանձնաժողովի ուսումնասիրության` ներմուծման կտրուկ նվազումն էր:

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է

Եթե 2017-ին կար ներկրման 35 հայտ, որից 25-ը բավարարվել էր, 2018-ին ներմուծման թույլտվություն էր ստցել 25 հայտատունեւնրից միայն մեկը: Եթե 2017-ին ներկրվել էր 9 միլիոն հատ ձոը, 2018-ին մեկ ներմուծողը Հայաստան է բերել ընդամենը 300 հազար հատ ձու: Արդյունքում ձվի ներկրումը նվազել է 97 տոկոս:

Տնտեսական մրցակցոթւյան հանձնաժողովը դիմեց նաեւ տեղական արտադրողներին: Պրզվեց, 17 թվականի համեմատ, 2018-ին արտադրվել է 12 տոկոս շատ ձու: Խոշոր ընկերոթւունները` Արաքսը, Աշտարակը, Լուսակերտն ու Արզնին միասին արտադրել են 192 միլիոն ձու, բայց քանի որ ներմուծումը կարելի է ասել գրեթե դադարել էր, ձվի տեղական առաջարկը չկարողացավ բավարարել պահանջարկը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА