ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ՒՄ ԳՐՊԱՆՆԵՐՆ ԵՆ ՀՈՍՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՏԵՂ ՉՀԱՍԱԾ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

08.02.2019 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞ՒՄ ԳՐՊԱՆՆԵՐՆ ԵՆ ՀՈՍՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՏԵՂ ՉՀԱՍԱԾ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

«Իրավունք» թերթի խմբագրությունը շարունակում է  տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ այն մասին, որ «Իսի Փեյ» տերմինալների միջոցով հաճախ չի հաջողվում կատարել փոխանցումներ. շատ դեպքերում, եթե անգամ տերմինալները գումարն ընդունում են, ապա այն տեղ չի հասնում: Հետագայում էլ գումարների մի մասը կա՛մ օրեր անց` բազմաթիվ զանգերց հետո փոխանցվում է կա՛մ էլ՝ չէ: Քաղաքացիներին հետաքրքրում է, թե հատկապես ո՞ւմ գրպաններն են հոսում այդպես էլ տեղ չհասած լիցքավորման գումարները, ովքե՞ր են օրը ցերեկով տերմինալների միջոցով «թալանում» օրվա հացը հազիվ վաստակող քաղաքացիներին: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Իսի Փեյ» կազմակերպությունից: Որտեղից էլ  տեղեկացրին, որ այդ հարցերով զբաղվող պատասխանատուն մեզ հետ կապ կհաստատի, սակայն այդպես էլ ոչ մի պատասխան չստացանք, ինչը նմանվում է այն բանին, որ պարզապես ասելիք չունեն:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА