ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քավոր-սանիկ` մեծ ՊԵԿ-ընտանիք

08.02.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Քավոր-սանիկ` մեծ ՊԵԿ-ընտանիք

Պետեկամուտների կոմիտեում թափուր պաշտոնների համար մրցույթը` օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի, բաժնի պետերի եւ օպերլիազորների հաստիքների համար շարունակում է ընթանալ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով: Այս մասին նոր, ուշագրավ մանրամասներ է «Իրավունքին» հաջողվել պարզել` ՊԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրներից: Արի ու տես, որ օպերատիվ հետախուզության վարչության մրցույթին  մասնակցել է նաեւ ՊԵԿ նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ ընկեր, փոքր հարկ վճարողների վարչության պետ ՏԻԳՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ որդին` ՆԱՐԵԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ: Ընդ որում` վերջինիս կնքահայրն է ՊԵԿ նախագահի տեղակալ եւ միաժամանակ ընդունելության հանձնաժողովի նախագահ ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆԸ, որն էլ իր հերթին Տիգրան Զաքարյանի սանիկն է: Ընկեր-քավոր-սանիկ այս շղթան առանձնահատուկ հետաքրքիր է դառնում, որովհետեւ, ըստ մեր աղբյուրների, վերոնշյալ պաշտոնի համար Նարեկ Զաքարյանի բանավոր քննությունն անցկացվել է առանց հանձնաժողովի անդամներին սպասելու: Քննությանը ներկա են եղել բացառապես կնքահայր Ռաֆիկ Մաշադյանը եւ անձնակազմի վարչության պետ ԱՍԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Այնպես որ, ստացվում է, որ ՊԵԿ-ում պաշտոնների համար մրցութային քննություններն անցկացվում են հայտնի երգի մոտիվներով. «Շուտ արի, քավոր ջան, արի, առանց քեզ, քննությունս չի դրվի»:

Դատական կարգով կվիճարկենք. Դավիթ Սանասարյանը իրեն ուղված մեղադրանքի մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА