ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼ ՌՈԲՈՏԸ ՉԻ ՓՐԿԻ

08.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼ ՌՈԲՈՏԸ ՉԻ ՓՐԿԻ

Կառավարության նիստին խոսակցություն է գնացել, որ դատարաններում դատավորների այնպիսի պակաս կա, որ կարիք կա դիմել արհեստական ինտելեկտի օգնությանը: Ժողվարչապետն էլ կեսկատակ-կեսլուրջ ասել է, գուցեեւ արհեստական ինտելեկտը ավելի լավ իրականացնի դատավորի գործառույթները, քան` մարդը: Այսինքն` ձեռք բերենք հատուկ ռոբոտ-դատավորների՞:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ ԵՎ ՄԵԽԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

 

ՍՏՈՐ ԿԵՂԾԻՔԸ ԵՎ ՇԱՆՏԱԺԸ ՈՐՊԵՍ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ վերաբերում է դատական համակարգի «ռոբոտացմանը», ապա այն դատավորները, ում կողմից կայացվելիք վճիռների քննարկումը լսում ենք Արթուր Վանեցյանի, Սասուն Խաչատրյանի եւ Նիկոլ Փաշինյանի գաղտնաձայնագրություններում, իրենց որակով ռոբոտից չեն էլ տարբերվում: Կատարում են այն, ինչ իրենց հրամայեն: Առայժմ ունեցել ենք ընդամենը մեկ դատավոր, ով հրապարակավ ասել է, որ ինքն է Նիկոլին չէ ասող դատավորը: Խոսքը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի մասին է: Իսկ Քոչարյանի գործով մնացյալ դատավորները կա՛մ ռոբոտի պես հնազանդվում են, կա՛մ ինքնաբացարկ տալիս: Ամենաթարմ դատավարությունն էլ, որի ընթացքում դատարանը հրաժարվեց բավարարել Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը եւ ՀՀ երկրորդ նախագահին թողեց կալանքի տակ, նույնպես նույն ռոբոտային սխեմայի մեջ էր: Պարզապես, ի տարբերություն կառավարման վահանակով կառավարվող ռոբոտների, դատավորները կառավարվում են ինչպես «կլասիկ» զանգերով, այնպես էլ` տեղեկատվական-հոգեբանական կեղտոտ գրոհների միջոցովԱյսպես, դատավորի տրամադրության վրա ազդող երկու տեղեկատվական արտանետումներ են կատարվել: Առաջինը` իբր իշխանությունն ունի քաղաքական որոշում կալանավորել Սերժ Սարգսյանին, իսկ երկրորդը` իբր թե Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Դրա կապակցությամբ Սերժ Սարգսյանի  փաստաբան Ամրամ Մակինյանն ասել է. «Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ հարցաքննվել: Ցավում եմ, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` չեմ կարող ամբողջ ծավալով ներկայացնել եւ մեկնաբանել Սերժ Սարգսյանի ցուցմունքները: Ծանոթ եմ մամուլում շրջանառության մեջ դրված այդ լուրերին, որոնց համաձայն` իբրեւ թե, պարոն Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել պարոն Ռոբերտ Քոչարյանի դեմ: Միանշանակ կարող եմ ասել` դրանք ամբողջությամբ մտացածին եւ հերյուրանք են»:

ՀՈԳՈՎ ՍՈՎԱԾ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ԳԱՀԱՎԻԺՈՒՄ ԵՆ

 

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ՎԱԽԵՑՆԵԼ

Թրաշամանուկների վարչախմբի եւ անձամբ վոժդի վարկանիշը սրընթաց անկում է ապրում, եւ արդեն սոցիալական հողի վրա ընթացող բողոքների ժամանակ նախկին հեղափոխական զանգվածները ինչ ասես ասում են նույն Նիկոլի հասցեին: Բայց կա եւ այլ հանգամանք` վաղ թե ուշ Եվրադատարանից Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գալու են այնպիսի որոշումներ, որ ուզած-չուզած պետք է ազատ արձակեն ՀՀ երկրորդ նախագահին, ում շողքից ահուդողի մեջ են ընկնումԳումարած դրան` ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը վերջերս որոշակի քայլեր են արել, որոնք ցույց են տալիս, որ արտաքին հարաբերություններում Նիկոլը որեւէ մենաշնորհ չունի: Այսպես, նույն օրը, ինչ Նիկոլը ժամանել էր Գերմանիա, Գերմանիա էր հրավիրվել ՀՀԿ պատվիրակությունը Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ: Իսկ այնուհետ Հայաստանում ՌԴ դեսպանը ընթրիքի էր հրավիրել ՀՀԿ եւ ՍԻՄ ղեկավարությանը` ու կրկին Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ: Այսինքն` աշխարհի ուժեղները ցույց են տալիս, որ հաշվի են նստում Հայաստանի ազգային պահպանողական ուժերի հետ, ինչքան էլ վերջիններս արտախորհրդարանական ընդդիմություն լինեն: Իսկ դա  ընկալվում է որպես «դեղին քարտ» Նիկոլին:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԱՀԸ ՄԻ ՄԱ՞Հ Է

ԱՆԾՐԱԳԻՐ ԵՎ ԱՆԳԼՈՒԽ

Ինչքան էլ պարադոքսալ լինի, վարչապետը մինչեւ հիմա ամբողջովին չի ձեւավորել կառավարությունը: Այսինքն` թերեւս պատկերացում չունի, թե ինչպիսին պետք է լինի կառավարության կառուցվածքը: Համապատասխանաբար էլ մշակվել է կառավարության այնպիսի ծրագիր, որը գրեթե չի տարբերվում 2018-ի հապճեպ, ժամանակավոր, «իրավիճակային» ծրագրից ու գրեթե թվեր չի պարունակում: Այն ժամանակ Նիկոլին խանգարում էր ՀՀԿ մեծամասնությամբ ԱԺ-ն, հետո` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ հիմա այնքան է խանգարում ընդդիմադիր մամուլը, որ Գերմանիայում նա գանգատվում է այդ ԶԼՄ-ներից:

Այսօր խոշոր քաղաքական գործընթացները տեղի են ունենում Փաշինյան-Քոչարյան-Ա.Սարգսյան եռանկյունու ներսում

Ինչ վերաբերում է ծրագրին, ապա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձանագրում է. «Եվ այսպես, 2018 թվականին կառավարությունը խոստանում էր`

1. Մինչեւ խորհրդարանական ընտրությունները միջազգային փորձաքննության հիման վրա բարեփոխել Ընտրական օրենսգիրքը: Խոստումը կատարված չէ:

2. Ձեւավորել իրավունքի եւ օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտ: Խոստումը կատարված չէ: Այսպիսի մթնոլորտ Հայաստանում չի ձեւավորվել:

ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆԵՐԸ

3. Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Խոստումը կատարված չէ:

4. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնել: Խոստումը կատարված չէ: Դրա փոխարեն մենք կորցրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

ԻՆՉՈՒ Է ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ «ՄՐՍՈՒՄ» ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻՑ

5. ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մեկնարկ: Խոստումը կատարված չէ: Ոչ մի իրական բարեփոխում այս համաձայնագրի շրջանակներում չի իրականացվել: Հաստատված չէ անգամ Հայաստանի գործողությունների ճանապարհային քարտեզը:

6. Հանրային կառավարման թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովում: Խոստումը կատարված չէ: Տարեվերջյան սկանդալային պարգեւատրումներ, մեկ անձից գնումներ, Երեւանի տոնածառի ձեռքբերման շուրջ հանրային աղմուկ եւ այլն...

Ո՞ՐՆ Է ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՄԵՂՔԸ, ԿԱՄ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

Իհարկե, այս ցանկը կարելի է երկար շարունակել: Մենք գիտենք, որ երկրի առջեւ կանգնած բազում խնդիրներ երկարաժամկետ աշխատանք եւ լուծումներ են պահանջում: Բայց հենց Նիկոլ Փաշինանն էր տալիս բոլոր բարդ հարցերին հեշտ պատասխաններ, մոլորեցնում էր մարդկանց էժան եւ դատարկ խոստումներով, շահարկում մեր քաղաքացիների դյուրահավատությունը եւ հոգնածությունը առկա բազում հոգսերից:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Ուստի պոպուլիզմով իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում իրենց խոստումները եւ/կամ ինչու էին առաջացնում սին սպասելիքներ մեր հայրենակիցների մոտ»:

Էդուարդ Շարմազանովն էլ դաժան եզրակացություն է տալիս. «Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ»: Մնում է միայն համաձայնել, եւ սպասել այն պահին, երբ վերջապես հնարավոր կլինի ձերբազատվել այս թրաշամանուկների վարչախմբից, որը ռոբոտներից էլ վատթար է:

«МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ» - 2. ՆԻԿՈԼԻ՞, ԹԵ՞ ԼԵՎՈՆԻ ՎԵՆԴԵՏԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА