ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յուրաքանչյուր տարի փորձում ենք զարգացնել մեր արտադրությունը` նոր ոճ, նոր որակ ու տեսականի ապահովելով. Վահան Նարիբեկյան

08.02.2019 13:42 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Յուրաքանչյուր տարի փորձում ենք զարգացնել մեր արտադրությունը` նոր ոճ, նոր որակ ու տեսականի ապահովելով. Վահան Նարիբեկյան

Iravunk.com-ի զրուցակիցն է գրասենյակային կահույքի արտադրություն եւ առհասարակ կահույքագործների շրջանում լայն ճանաչում ունեցող «Արգավանդ» կահույքի հիմնադիր ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԸ:

Տեր Գրիգորն աղոթեց հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորի առողջության համար

Թե որն՞ է ընկերության հաջողության գրավականը մեր զրուցակիցը նախ նկատեց.

-Նախ ասեմ, որ մենք ներկայացնում ենք «Արգավանդ կահույքը», որն իր մեջ ներառում է գրասենյակային կահույքի վաճառք: Կահույք մենք ներմուծում ենք ինչպես արտասահմանից, այնպես էլ` տեղում ենք պատրաստում մեր տեղականը: Ամենակարեւոր դրվագներից մեկն այն է, որ Argavand.am կայքը մերն է ի եղել  սկզբանե: Դա է թերեւս մեր հաջողության գրավականը, որ մարդիկ կահույք փնտրելիս` սովորաբար առաջին հերթին ասոցացնում են Արգավանդի հետ: 

- Քանի՞ տարվա պատմություն ունի ընկերությունը:

- «Արգավանդ կահույքը» 2001թվականից ենք հիմնել, բայց առանձին ունենք նաեւ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն, որ 2014թվականից է գործում: Իսկ առհասարակ կահույքագործությամբ զբաղվում ենք 1998թվականից ի վեր: 

- Պարոն Նարիբեկյանը, ի՞նչը ըստ Ձեզ պետք է հաճախորդին գրավի, որ նախընտրի հենց Ձեր կահույքի սրահը:

- Ի տարբերություն այլ կահույքի սրահների` մեր տեսականին շատ լայն է, շատ մեծ է, ունենք մոտ 600 տեսակի աթոռ, որը հաճախորդին հնարավորություն է տալիս առաջարկվող լայն տեսականուց ընտրել այն ինչը հոգեհարազատ է իրենց: Ավելին ասեմ, որ  այսքան բազմազան տեսականին երբեմն նաեւ շփոթեցնում է մեր հաճախորդներին: Ընդհանուր առմամբ  մենք յուրաքանչյուր տարի փորձում ենք զարգացնել մեր արտադրությունը` նոր ոճ, նոր որակ ու տեսականի ապահովելով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА