ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արայիկ Հարությունյանի «վոյաժները» Մշակույթի նախարարությունում

08.02.2019 12:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արայիկ Հարությունյանի «վոյաժները» Մշակույթի նախարարությունում

Դեռեւս դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նաեւ կօպտիմալացվեն մի քանի նախարարություններ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ դրանց թվում է նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը եւ, ըստ այդ խոսակցությունների, այն կմիավորվի ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը: Սակայն, այս ամենը խոսակցությունների ու տարատեսակ հարցազրույցների մակարդակից դեռեւս փաստացի կյանքի չի կոչվել: Ըստ օրենքի, ՀՀ կառավարությունը կառուցվածքային փոփոխությունների փաթեթը պետք է ներկայացնի խորհրդարան, եւ միայն ԱԺ-ի հաստատելուց հետո այն օրինական բնույթ կկրի:

«Որեւէ ստեղծագործող չի կարող լինել իմ ենթական». Արա Խզմալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սակայն, պարզվում է` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կա՛մ անհամբեր է, կա՛մ էլ այնքան թքած ունի օրենքների ու դրանց հերթականությամբ կիրառման վրա, որ արդեն իրեն երկու գերատեսչության ղեկավար է զգում: ՀՀ մշակույթի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երկու օր առաջ իրեն սուպերնախարար համարող Արայիկ Հարությունյանը տարօրինակ կերպով խորհրդակցություն է ունեցել շակույթի նախարարության աշխատակիցների, այդ թվում` վարչությունների ու բաժինների ղեկավարների հետ: Սակայն այդպես էլ որեւէ փակագիծ չի բացել, թե, ի վերջո, ինչ է լինելու նրանց ճակատագրի հետ:

Արայիկ Հարությունյանն ինչ խնդիրներ է դրել մշակութային գծով նոր փոխնախարարների առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուշագրավ է նաեւ այն, որ այդ խորհրդակցությունից հետո Մշակույթի նախարարության կայքում իրար հերթ չտալով, հայտնվեցին նախարարության մի քանի վարչություններում փորձագետներ ներգրավելու մասին հայտարարություններ: Այսինքն` ստացվում է, որ նախարարությունների օպտիմալացումը տեղի է ունեցել ներքին կարգով, ու մինչ օրենքը անի` մին, երկու, երեք, չորս, ապա ԿԳ սուպերնախարարը կանի մեկ-երկու, մեկ-երկու...

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Պետությունը եւ իշխանությունը պետք է լավ գիտակցեն այս կառույցի կարեւորությունը». Րաֆֆի Պալյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА