ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարտի 1-ի իրական մեղավորները նոր Հայաստանի իշխանությունում են». Ա. Կարապետյան

07.02.2019 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մարտի 1-ի իրական մեղավորները նոր Հայաստանի իշխանությունում են». Ա. Կարապետյան

«Այսօր ստացվեց հերթական, այսպես կոչված, բարի լուրը, համաձայն որի, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ զինակից Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան», - գրում է «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Մենք ականատեսն ենք լինում այն տհաճ եւ վտանգավոր իրողության, որ մարտի 1-ի իրական մեղավորները, մարդիկ, որոնց վրա իսկապես արյուն կա, այսինքն՝ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատը, կամաց-կամաց գալիս ու տեղավորվում է փաշինյանական իշխանական ապարատի տաքուկ անկյուններում: Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց վարչապետի մամլո խոսնակ, Ալիկ Արզումանյանը՝ դեսպան, մամուլում էլ համառորեն շրջանառվում են լուրեր, որ գլխավոր դատախազի աթոռն էլ սպասում է Գագիկ Ջհանգիրյանին: Ստացվում է, որ վարչապետի բարձր պաշտոնը զբաղեցնող Նիկոլը դառնում է կամակատար, դառնում է խամաճիկ այն մարդու ձեռքին, ով 90-ականներին թալանեց ու վաճառեց Հայաստանը, դարձավ սպանությունների եւ բեսպրեդելի հեղինակ ու հովանավոր, այդ ամենով էլ չբավարարվելով՝ ամեն գնով 2008 թվականին ձգտեց իշխանության, եւ այդ իշխանատենչ նկրտումների հետեւանքով էլ եղավ մարտի 1-ի ողբերգությունը: Այդ մարդը, կարծում եմ կռահեցիք, Տեր-Պետրոսյանն է»:

Շիրխանյանի բաց նամակի հետքերով. նոր հարցեր ու բացահայտումներ

Ա. Կարապետյանի գնահատմամբ՝ պարզապես ապշել կարելի է, թե հիմա ինչ երեսով են նրա կադրերը գլուխ բարձրացնում. «Բոլորս հիշում ենք մարտի 2-ին արձանագրված Տեր-Պետրոսյան-Ալիկ Արզումանյան հեռախոսազրույցը, որտեղ նրանք ոչ միան ցավ չէին ապրում զոհերի համար, այլեւ շատ ուրախ-ուրախ կատակներ էին անում: Օրեցօր համոզվում ենք, որ այս փոքր երկիրը գլորվում է անդունդը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА