o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

7 տարվա ազատազրկման դատապարտված դատավորն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց

07.02.2019 13:21 ԻՐԱՎՈՒՆՔ
7 տարվա ազատազրկման դատապարտված դատավորն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց

Կաշառք ստանալու համար մեղադրվող և 7 տարի ժամկետով դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։ Տեղեկությունը հաստատել է Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

Որ կան պատերի տակ վնգստացող դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է. Նիկոլ Փաշինյան

«Վերաքննիչ քրեական դատարանն Արմեն Դանիելյանի նախագահությամբ հունվարի 30-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանին»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Իշխան Բարսեղյանը քաղաքացու օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА