o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Վախենում էի, որ չես գա իմ թաղմանը… կյանքն այնպես արեց, որ ես եմ քեզ թաղում». Դեցլի հայրը ներողություն է խնդրել

07.02.2019 03:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Վախենում էի, որ չես գա իմ թաղմանը… կյանքն այնպես արեց, որ ես եմ քեզ թաղում». Դեցլի հայրը ներողություն է խնդրել

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մահացել է 90-ականների գերաստղ, ռեփեր ԴԵՑԼԸ, նույն ինքը՝ 35-ամյա ԿԻՐԻԼ ՏՈԼՄԱՑԿԻՆ: Երգիչը մահացել էր Իժեվսկ քաղաքի ակումբներից մեկում՝ տեղի գործարարներից մեկի ծննդյան պատվին կազմակերպված երեկոյին ելույթ ունենալուց հետո: Ականատեսներն ասում են, որ երգիչը շատ լավ տրամադրություն է ունեցել, սակայն նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, այնուհետեւ երաժշտի սիրտը կանգ է առել: Որդու մահվան մասին սոցցանցում հուզիչ գրառում է կատարել հայրը՝ հայտնի երաժշտական պրոդյուսեր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏՈԼՄԱՑԿԻՆ, որի հետ Դեցլը չէր խոսում ավելի քան 20 տարի:

Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը.

«Այդպես էլ մենք իրար հետ չխոսեցինք… Ամենաշատը ես վախենում էի, որ դու չես գա իմ թաղմանը… Իմ փորձերը քո հետ շփվելու մշտապես ձախողվում էին: Ես այդպես էլ չեմ իմանա, թե դու ինչու չարեցիր ընդառաջ քայլ կամ որեւէ նշան ցույց չտվեցիր… Ես շատ էի սիրում քեզ, չեմ հասկանում, թե ինչու այդքան շատ տարօրինակ խոսքեր ասացիր իմ հասցեին… Կյանքն արեց այնպես, որ ես եմ քեզ թաղում… Ներիր ինձ, միգուցե ես, իրոք, վա՞տ հայր եմ եղել, բայց իմացիր, իմ սերը քո հանդեպ անսահման է: Երեխաները ծնողների  երազանքների իրականացումն են, ես հպարտանում եմ քեզնով: Ներիր ինձ, սիրտս պայթում է սիրուց ու ցավից…», - դիմելով լուսահոգի որդուն՝ գրել է Ալեքսանդր Տոլմացկին:

Հիշեցնենք, որ Դեցլի հայրը բաժանվել էր Դեցլի մորից ու ամուսնացել երիտասարդ մի աղջկա հետ, որից ունեցել է երկու երեխա: Դեցլը չէր ներում հորը ո՛չ երկրորդ ամուսնության, ո՛չ  իրեն փոքրիկ եղբայր պարգեւելու, ո՛չ էլ իր մորը միայնակ թողնելու համար: Այս մասին նա բարձրաձայնում էր գրեթե բոլոր հարցազրույցներում ու հեռուստաշոուների ժամանակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА